Հոդված 197. Հայեցողական քրեական հետապնդումը
Հոդված 197. Հայեցողական քրեական հետապնդումը
1. Հսկող դատախազն իրավասու է չհարուցելու քրեական հետապնդում կամ դադարեցնելու քրեական հետապնդումը, եթե առկա են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված բոլոր պայմանները:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը հսկող դատախազը կայացնում է քննիչի միջնորդությամբ միջնորդությունն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում, կամ իր նախաձեռնությամբ՝ վարույթի նյութերի հիման վրա։
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման բովանդակության, հանձնման և բողոքարկման նկատմամբ համապատասխանաբար կիրառվում են սույն օրենսգրքի 196-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջները և նույն հոդվածի 6-12-րդ մասերով նախատեսված կարգը:
(197-րդ հոդվածը խմբ. 06.05.26 ՀՕ-206-Ն)