Հոդված 269. Դատարանի կազմի անփոփոխելիությունը և դատական վարույթի անընդհատությունը
Հոդված 269. Դատարանի կազմի անփոփոխելիությունը և դատական վարույթի անընդհատությունը
1. Դատարանում վարույթը պետք է իրականացվի դատարանի նույն կազմով:
2. Վարույթին դատավորի մաuնակցության անհնարինության դեպքում նա փոխարինվում է տվյալ դատարանի այլ դատավորով: Դատավորի փոխարինումից հետո դատական վարույթն uկuվում է սկզբից:
2.1. Եթե վարույթն ստանձնած դատավորը, ծանոթանալով գործի նյութերին, այդ թվում՝ դատական նախորդ կազմով հետազոտված ապացույցներին, գտնում է, որ գործի դատական վարույթը սկզբից սկսելու անհրաժեշտությունը բացակայում է, ապա ինքնաբացարկի, բացարկի և վարույթին մասնակցելուց ազատելու հարցը լուծելուց հետո լսելով կողմերին՝ կարող է որոշում կայացնել վարույթն ընդհատված պահից շարունակելու վերաբերյալ:
3. Նախքան բանավոր ընթացակարգով իրականացվող դատական վարույթն ավարտելը կամ դատալսումները հետաձգելը բանավոր ընթացակարգով այլ դատական վարույթ իրականացնել չի թույլատրվում:
(269-րդ հոդվածը փոփ., լրաց. 18.06.26 ՀՕ-244-Ն)
(18.06.26 ՀՕ-244-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)