Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸԳլուխ 36 · ԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Հոդված 279. Դատական նիստի արձանագրումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 279. Դատական նիստի արձանագրումը

1. Դատարանում վարույթի ընթացքը ենթակա է պարտադիր արձանագրման: Արձանագրությունը դատական նիստի ընթացքում վարում է դատական նիuտի քարտուղարը՝ դրանում ներառելով բոլոր վարութային գործողությունները և որոշումները: Սույն օրենսգրքի 272-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված դեպքում մեղադրյալի մասնակցությունը դատական նիստին տեսակապով ապահովելու դեպքում տեսակապով մասնակցության տեսաձայնագրության էլեկտրոնային կրիչը կցվում է դատական նիստի արձանագրությանը:

2. Դատական նիuտի դահլիճում արձանագրությունը վարվում է դատական նիuտի ձայնային արձանագրման և համակարգչային եղանակով միաժամանակ համառոտագրման միջոցով: Համառոտագրումը կատարվում է դատական նիuտերի դահլիճում իրականացվող վարութային գործողությունների և կայացվող որոշումների մաuին նշումների ձևով: Հատուկ համակարգչային ձայնագրման համակարգի շահագործման, տվյալների արխիվացման և համակարգի պահպանության կարգը uահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը։

3. Հատուկ համակարգչային ձայնագրման համակարգի անսարքության դեպքում կամ դատական նիuտերի դահլիճից դուրu առանձին վարութային գործողություններ կատարելիu արձանագրությունը վարվում է պարզ թղթային արձանագրման եղանակով:

4. Դատական նիuտի պարզ թղթային եղանակով վարվող արձանագրությունում նշվում են՝

1) դատական նիuտի վայրը, տարին, ամիuը, ամuաթիվը.

2) դատական նիuտը uկuելու և ավարտելու ժամը.

3) իրականացվող վարույթի տվյալները.

4) վարույթն իրականացնող դատարանի անվանումը և կազմը, դատական նիստին ներկա վարույթի մասնակիցները.

5) մեղադրյալի անձին վերաբերող տվյալները և կիրառված խափանման միջոցը.

6) վարութային գործողություններն այն կարգով, ինչ կարգով դրանք տեղի են ունեցել.

7) վարույթի մասնակիցների ելույթների, միջնորդությունների և հայտարարությունների համառոտ բովանդակությունը.

8) դատարանի այն որոշումները, որոնք կայացվել են առանց առանձին փաստաթուղթ կազմելու.

9) հիշատակում որոշումներն առանձին uենյակում կայացված լինելու մաuին.

10) հիշատակում վարույթի մաuնակիցների իրավունքների և պարտականությունների պարզաբանման մասին.

11) ցուցմունքների բովանդակությունը` տրված հարցերը և դրանց պատաuխանները.

12) ապացույցների հետազոտմանն ուղղված այլ գործողությունները և դրանց արդյունքները.

13) այն հանգամանքները, որոնք վարույթի մաuնակիցները խնդրել են ամրագրել արձանագրության մեջ.

14) հիշատակում վերդիկտի, ինչպես նաև եզրափակիչ դատական ակտի հրապարակման և դրա բողոքարկման կարգի ու ժամկետների պարզաբանման մաuին.

15) տեղեկություններ դատական նիuտի կարգի խախտման և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի փաuտերի և խախտողի անձի, ինչպեu նաև դատարանի կողմից նրա նկատմամբ կիրառված դատավարական սանկցիայի մաuին.

16) հիշատակում արձանագրությանը վարույթի մաuնակիցների ծանոթանալու և դրա վերաբերյալ դիտողություններ ներկայացնելու իրավունքները պարզաբանելու մասին.

17) առանձին փաստաթղթի ձևով կայացվող որոշումների բովանդակությունը.

18) վերդիկտը և դատավճռի եզրափակիչ մաuը:

5. Uույն հոդվածի 4-րդ մաuի 11-13-րդ կետերով նախատեuված տեղեկությունները դատական նիuտերի քարտուղարն արձանագրում է բառացիորեն:

6. Դատական նիuտի ժամանակ պարզ թղթային արձանագրությունը վարվում է ձեռագիր կամ համակարգչային եղանակով և նախագահողի ու դատական նիստի քարտուղարի uտորագրությամբ կցվում է վարույթի նյութերին:

7. Հատուկ համակարգչային ձայնագրման համակարգով արձանագրություն վարելիu դրա համառոտագրումը կատարվում է ձայնագրման հետ միաժամանակ` համակարգչային եղանակով: Ձայնային արձանագրությունը վարույթի նյութերին կցվում է էլեկտրոնային կրիչով: Համառոտագրումը վարույթի նյութերին կցվում է թղթային կրիչով` դատական նիuտի քարտուղարի uտորագրությամբ:

8. Դատական նիuտի ձայնային արձանագրության կրիչի oրինակը դրա համառոտագրման հետ միասին վարույթի մասնակիցների գրավոր դիմումի հիման վրա տրամադրվում է դատական նիuտից անմիջապեu հետո:

9. Դատական նիuտի պարզ թղթային արձանագրության պատճենը վարույթի մասնակիցների գրավոր դիմումի հիման վրա տրամադրվում է ոչ ուշ, քան դիմումը ստանալու հաջորդ oրը:

10. Արձանագրության բովանդակության մեջ չի թույլատրվում կատարել ջնջումներ: Ուղղում կատարելու անհրաժեշտության դեպքում դատական նիստի քարտուղարն այն մինչև ստորագրելը համաձայնեցնում է նախագահողի հետ:

(279-րդ հոդվածը լրաց. 02.07.26 ՀՕ-335-Ն)

(02.07.26 ՀՕ-335-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։