Հոդված 311. Նախնական դատալսումների ընթացքում քննարկման ենթակա հարցերը
Հոդված 311. Նախնական դատալսումների ընթացքում քննարկման ենթակա հարցերը
1. Նախնական դատալսումների ընթացքում սույն հոդվածով սահմանված հաջորդականությամբ դատարանը քննարկման առարկա է դարձնում՝
1) ինքնաբացարկի, բացարկի և վարույթին մասնակցելուց ազատելու հարցը.
2) վարույթի ընդդատության հարցը.
3) քրեական հետապնդումը դադարեցնելու կամ վարույթը կարճելու հարցը.
4) մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը.
5) գույքային հայց հարուցված լինելու դեպքում` գույքային պատասխանող ճանաչելու հարցը.
6) միջնորդության դեպքում` համաձայնեցման վարույթ կամ արագացված վարույթ կամ համագործակցության վարույթով դատաքննության հատուկ կարգ կիրառելու հարցը.
7) հետազոտման ենթակա ապացույցների ծավալի հարցը.
8) ապացույցների թույլատրելիության հարցը.
9) այլ վերաբերելի հարցեր:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հարցը կողմի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ կարող է քննարկվել առաջնահերթության կարգով:
3. Դատավորի փոխարինման արդյունքում վարույթն ստանձնած դատարանը սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հարցը քննարկելուց հետո կարող է քննարկման առարկա դարձնել վարույթն ընդհատված պահից շարունակելու հարցը:
4. Վարույթն ընդհատված պահից շարունակելու վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում դատարանը կողմերի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ որոշում է կրկին հետազոտման ենթակա ապացույցների շրջանակը, իսկ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված այլ հարցերը չեն քննարկվում, և վարույթը շարունակվում է ընդհատված պահից:
(311-րդ հոդվածը լրաց. 23.12.22 ՀՕ-577-Ն, 16.01.24 ՀՕ-32-Ն, 18.06.26 ՀՕ-244-Ն)
(23.12.22 ՀՕ-577-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(18.06.26 ՀՕ-244-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)