Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸԳլուխ 46 · ՎԵՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 368. Դատաքննություն նշանակելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 368. Դատաքննություն նշանակելը

1. Քրեական գործը վերաքննիչ դատարանում ստացվելուց հետո հանձնվում է դատական կազմը նախագահողին, որը քրեական գործն ուսումնասիրման է ներկայացնում նաև դատական կազմի մյուս դատավորներին:

2. Ուսումնասիրված քրեական գործը դատարանի որոշմամբ նշանակվում է դատաքննության, որով`

1) սահմանվում է դատական նիստի վայրը, տարին, ամիսը, օրը, ժամը.

2) ապացույցներ հետազոտելու անհրաժեշտության դեպքում սահմանվում են դատական նիստում անմիջականորեն հետազոտման ենթակա ապացույցների ծավալը, ցուցմունք տալու համար դատարան հրավիրվող անձանց ցանկը.

3) լուծվում է խափանման միջոցի հարցը.

4) լուծվում է դատական նիստը դռնբաց կամ դռնփակ անցկացնելու հարցը:

2.1. Ուսումնասիրված քրեական գործը գրավոր ընթացակարգով դատաքննության նշանակելու մասին որոշմամբ`

1) սահմանվում է դատական ակտի կայացման օրը.

2) սահմանվում է վարույթի մասնակիցների կողմից միջնորդությունների և բացատրությունների ներկայացման վերջնաժամկետը.

3) լուծվում է խափանման միջոցի հարցը:

2.2. Սույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված դատական ակտի կայացման օրը դատարանի պատճառաբանված որոշմամբ կարող է փոփոխվել սույն օրենսգրքով վերաքննիչ բողոքների քննության համար նախատեսված ժամկետների սահմաններում:

3. Վերաքննությունը բանավոր ընթացակարգով իրականացվելու դեպքում առաջին դատական նիստը նշանակվում է քրեական գործն ստանալու օրվանից հետո՝ քսան օրվա, սակայն ոչ ուշ, քան առաջին վերաքննիչ բողոքը ներկայացնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում:

3.1. Գրավոր ընթացակարգով իրականացվող վերաքննությունը բանավոր ընթացակարգով փոխակերպելու մասին որոշում կայացվելու դեպքում առաջին դատական նիստը նշանակվում է որոշում կայացվելուց հետո՝ քսան օրվա ընթացքում:

4. Դատաքննություն նշանակելու մասին որոշման պատճենն անհապաղ ուղարկվում է տվյալ վարույթի մասնակիցներին:

(368-րդ հոդվածը լրաց., խմբ. 25.03.26 ՀՕ-131-Ն)

(25.03.26 ՀՕ-131-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։