ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 14 · ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՏՆՁԳՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
Հոդված 189.21. ․ Իրավաբանական անձի անունից կուսակցությանը նվիրատվություն կատարելը
Հոդված 189.21․ Իրավաբանական անձի անունից կուսակցությանը նվիրատվություն կատարելը
1. Իրավաբանական անձի անունից կուսակցությանը նվիրատվություն կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվիրատվության գումարի չափով։
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումը, որը կատարվել է կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվիրատվության գումարի կրկնապատիկի չափով:
(189.21-րդ հոդվածը լրաց. 29.12.20 ՀՕ-4-Ն)
(29.12.20 ՀՕ-4-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերվող անցումային դրույթ:)