ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 3 · ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ
Հոդված 24. Հիմնական և լրացուցիչ վարչական տույժեր
Հոդված 24. Հիմնական և լրացուցիչ վարչական տույժեր
Տուգանային միավորը, առարկաները հատուցմամբ վերցնելը և բռնագրավումը կարող են կիրառվել ինչպես իբրև հիմնական, այնպես էլ իբրև լրացուցիչ վարչական տույժեր. սույն օրենսգրքի 23 հոդվածի առաջին մասում թվարկված մյուս վարչական տույժերը կարող են կիրառվել միայն որպես հիմնական տույժեր:
Մեկ վարչական իրավախախտման համար կարող է նշանակվել հիմնական կամ հիմնական ու լրացուցիչ տույժ:
(24-րդ հոդվածը փոփ. 09.12.19 ՀՕ-300-Ն)