Հոդված 223.1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության մարմինները
Հոդված 223.1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության մարմինները
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության մարմինները քննում են սույն օրենսգրքի 169.29-րդ, 189-րդ և 189.17-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը։
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողական ծառայության պետը:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկները քննում են ուղղիչ հիմնարկներում և կալանավորվածներին պահելու վայրերում սույն օրենսգրքի 186-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը։
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում, վարչական տույժեր նշանակում է քրեակատարողական հիմնարկի պետը:
(223.1 -ին հոդվածը խմբ. 11.05.92, լրաց. 16.12.05 ՀՕ-14-Ն, խմբ. 10.04.08 ՀՕ-35-Ն, փոփ. 09.02.12 ՀՕ-11-Ն, լրաց. 18.05.15 ՀՕ-50-Ն, փոփ. 16.12.16 ՀՕ-225-Ն, 16.12.16 ՀՕ-35-Ն, լրաց. 01.03.17 ՀՕ-49-Ն, 03.06.21 ՀՕ-252-Ն)