Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-07-26-ից մինչև 2021-08-06։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐ ՔՆՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԸԳլուխ 17 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 223. Վարչական դատարանները

գործել է մինչև 2021-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 223. Վարչական դատարանները

(վերնագիրը փոփ. 07.02.12 ՀՕ-2-Ն)

Վարչական դատարանները քննում են`

1) սույն օրենսգրքի 41.5, 97.2, 97.3, 147, 166.1, 172.3 հոդվածներով, 180.1, 182, 183.1, 189.2 -189.6, 189.9-189.10, 189.25, 189.26-189.28 հոդվածներով, 198.2 հոդվածի չորրորդ մասով և 206.5, 206.10, 206.11, 206.12, 206.13, 206.16, 206.14 հոդվածներով նախատեսված դեպքերում` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների (պաշտոնատար անձանց) հայցադիմումով.

2) սույն օրենսգրքի 170.5, 189.7, 189.18 հոդվածներով և 198.2 հոդվածի հինգերորդ մասով նախատեսված դեպքերում` ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հայցադիմումով.

3) սույն օրենսգրքի 206.9 հոդվածով նախատեսված դեպքում` դատավճռի, վճռի կամ այլ դատական ակտի կատարումն ապահովող պետական մարմնի (պաշտոնատար անձի) հայցադիմումով.

4) սույն օրենսգրքի 206.8 հոդվածով նախատեսված դեպքում` մարդու իրավունքների պաշտպանի հայցադիմումով.

5) սույն օրենսգրքի 206.15-րդ հոդվածով նախատեսված դեպքում` Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի հայցադիմումով.

5․1) սույն օրենսգրքի 206.17-րդ հոդվածով նախատեսված դեպքում՝ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի ղեկավարի (Դատական դեպարտամենտի ղեկավարի) հայցադիմումով.

6) սույն օրենսգրքի 40.1-40.4 և 40.6-40.16 հոդվածներով նախատեսված դեպքերում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու իրավասություն ունեցող պետական մարմինների (պաշտոնատար անձանց) կամ համապատասխան ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների, համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուների կամ այդ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև հանրաքվեի ժամանակ քարոզչության կողմերի հայցադիմումով:

(223-րդ հոդվածը փոփ 01.07.91, 11.05.92, 02.09.93 ՀՕ-79, 19.05.95 ՀՕ-137, 04.11.96 ՀՕ-85, 03.12.96 ՀՕ-102, 02.12.97 ՀՕ-162, 19.03.99 ՀՕ-287, 10.10.00 ՀՕ-96, 11.09.01 ՀՕ-215, 01.12.03 ՀՕ-47-Ն, 24.03.05 ՀՕ-78-Ն, լրաց. 01.06.06 ՀՕ-115-Ն, 21.02.07 ՀՕ-73-Ն, փոփ. 22.12.10 ՀՕ-10-Ն, խմբ. 08.02.11 ՀՕ-48-Ն, փոփ. 26.05.11 ՀՕ-165-Ն, լրաց. 19.03.12 ՀՕ-34-Ն, փոփ. 07.02.12 ՀՕ-2-Ն, լրաց. 17.05.16 ՀՕ-51-Ն, փոփ., լրաց. 16.12.16 ՀՕ-8-Ն, փոփ. 01.03.17 ՀՕ-45-Ն, լրաց. 09.06.17 ՀՕ-106-Ն, 17.01.18 ՀՕ-49-Ն, 09.06.17 ՀՕ-106-Ն, 13.12.17 ՀՕ-324-Ն, փոփ., լրաց. 07.09.18 ՀՕ-376-Ն, լրաց. 08.05.19 ՀՕ-30-Ն, 25.03.20 ՀՕ-206-Ն, փոփ. 07.05.21 ՀՕ-205-Ն, լրաց. 03.03.21 ՀՕ-120-Ն, 30.06.21 ՀՕ-303-Ն)

(հոդվածը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերելի մասով 07.05.21 ՀՕ-205-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 26.06.21-ին` համաձայն նույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։