Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-08-16-ից մինչև 2022-01-01։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐ ՔՆՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԸԳլուխ 17 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 230. Առողջապահության ոլորտում և աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը

գործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 230. Առողջապահության ոլորտում և աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը

(վերնագիրը խմբ. 21.03.18 ՀՕ-173-Ն, 04.12.19 ՀՕ-266-Ն)

1. Սույն օրենսգրքի 41-րդ, 41.1-ին, 41.2-րդ, 41.6-րդ, 42-43-րդուղղ., 45-47.5-րդ, 47.7-47.13-րդ հոդվածներով, 47.15-րդ հոդվածի 1-3-րդ, 7-9-րդ մասերով, 47.18-47.27-րդ, 47.28-րդ, 80-86-րդ (եթե դրանք համարվում են մթնոլորտային օդի պահպանության սանիտարահիգիենիկ կանոնների և նորմերի խախտումներ), 87-րդ (Առողջապահության ոլորտում և աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի հանձնարարականները չկատարելու մասով), 96.1-ին, 152-րդ հոդվածներով, 158-րդ հոդվածի 19-րդ մասով, 158.1-ին, 169.5-րդ, 169.8-րդ հոդվածներով, 173.1-ին հոդվածի 3-րդ մասով, 173.3-րդ հոդվածով, 182.4-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 11-րդ մասերով, 182.5-րդ հոդվածի 3-րդ (դեղորայքի ձեռքբերման և շրջանառության հետ կապված իրավախախտումների մասով), 11-րդ (դեղերի և բժշկական նշանակության ապրանքների արտադրման ու ներմուծման հետ կապված իրավախախտումների մասով) և 14-րդ մասերով, 198-րդ հոդվածով, 201-րդ հոդվածի 3-րդ մասով և 213.2-րդ հոդվածով (դեղերի և բժշկական նշանակության գույքի մասով) նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և վարչական տույժեր է նշանակում Առողջապահության ոլորտում և աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:

2. Առողջապահության ոլորտում և աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն տեսչական մարմնի ղեկավարը, ղեկավարի տեղակալները և տարածքային կենտրոնների պետերը:

(230-րդ հոդվածը փոփ. 14.06.94 ՀՕ-105, 26.12.02 ՀՕ-499-Ն, 25.12.03 ՀՕ-31-Ն, 14.12.04 ՀՕ-187-Ն, 24.03.05 ՀՕ-78-Ն, լրաց. 06.12.07 ՀՕ-296-Ն, փոփ. 18.03.08 ՀՕ-8-Ն, 24.06.10 ՀՕ-118-Ն, խմբ. 21.03.18 ՀՕ-173-Ն, լրաց. 13.02.20 ՀՕ-96-Ն, փոփ. 04.03.20 ՀՕ-130-Ն, լրաց. 06.05.20 ՀՕ-269-Ն, 04.09.20 ՀՕ-405-Ն, 18.06.20 ՀՕ-351-Ն, 09.10.20 ՀՕ-456-Ն, 17.09.20 ՀՕ-444-Ն, խմբ. 04.12.19 ՀՕ-266-Ն, 15.07.21 ՀՕ-311-Ն, լրաց. 05.05.21 ՀՕ-196-Ն)

(հոդվածը 27.05.21 ՀՕ-229-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.22 թվականին)

(հոդվածը 27.05.21 ՀՕ-268-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.22 թվականին)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։