Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-08-16-ից մինչև 2022-01-01։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸԳլուխ 29 · ՀԱՏՈՒԿ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ԶՐԿԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 315. Տրանսպորտային միջոցներ կամ փոքրաչափս նավեր վարելու իրավունքից զրկելու, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու մասին որոշումը կատարելու կարգը

գործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 315. Տրանսպորտային միջոցներ կամ փոքրաչափս նավեր վարելու իրավունքից զրկելու, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու մասին որոշումը կատարելու կարգը

(վերնագիրը լրաց. 09.12.19 ՀՕ-300-Ն)

Փոքրաչափս նավեր վարելու իրավունքից զրկելու մասին որոշումն ի կատար է ածվում վարորդական վկայականը և նրան կից կտրոնը վերցնելու միջոցով, եթե նավավարը զրկված է բոլոր տեսակի փոքրաչափս նավեր վարելու իրավունքից:

Եթե նավավարը զրկված է ոչ բոլոր տեսակի փոքրաչափս նավեր վարելու իրավունքից, ապա վարորդական վկայականում և դրան կից կտրոնում նշվում է, թե փոքրաչափս նավերի ինչպիսի տեսակներ վարելու իրավունքից է նա զրկված:

Եթե վարելու իրավունքից զրկված նավավարը խուսափում է վարորդական վկայականը հանձնելուց, այդ վկայականը վերցվում է սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության պետլեռտեխհսկողության փոքրաչափս նավերի պետական տեսչության կողմից:

Փոքրաչափս նավեր վարելու իրավունքի վկայականները վերցնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության պետլեռտեխհսկողության փոքրաչափս նավերի պետական տեսչությունը:

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու և տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելու մասին որոշումներն ի կատար են ածվում վարչական իրավախախտումների հաշվառման շտեմարանում կասեցման և զրկման մասին տեղեկատվությունը մուտքագրելու միջոցով:

Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելու մասին տեղեկատվությունը, վարչական իրավախախտումների հաշվառման շտեմարանում մուտքագրելուն զուգահեռ, միջոցներ են ձեռնարկվում վարորդական վկայականը և նրան կից կտրոնը վերցնելու համար, եթե վարորդը զրկված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

(315-րդ հոդվածը խմբ. 24.09.86, փոփ. 07.02.12 ՀՕ-2-Ն, լրաց., փոփ. 09.12.19 ՀՕ-300-Ն, լրաց. 20.01.21 ՀՕ-27-Ն)

(20.01.21 ՀՕ-27-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։