ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 12 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ՏՆԱՅՆԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՀԵՍՏՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 169.21. Գնահատման հաշվետվությունը չորակավորված անձի կողմից ստորագրելը
Հոդված 169.21. Գնահատման հաշվետվությունը չորակավորված անձի կողմից ստորագրելը
(վերնագիրը փոփ. 10.12.21 ՀՕ-420-Ն)
1. Գնահատման հաշվետվությունը ստորագրելը օրենսդրությամբ սահմանված կարգով գնահատողի որակավորում չստացած անձի կողմից`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
2. Նույն արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
(169.21 - րդ հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-337-Ն, փոփ. 10.12.21 ՀՕ-420-Ն)