Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-06-12-ից մինչև 2025-06-28։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 5 · ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՏՆՁԳՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ

Հոդված 43. Սանիտարական, սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները, հանրային առողջապահական նորմատիվները տրանսպորտում խախտելը

գործել է մինչև 2025-06-28Բացել ARLIS-ում

Հոդված 43. Սանիտարական, սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները, հանրային առողջապահական նորմատիվները տրանսպորտում խախտելը

(վերնագիրը լրաց. 27.11.06 ՀՕ-227-Ն, 05.12.24 ՀՕ-478-Ն)

Երկաթուղային տրանսպորտում սահմանված սանիտարական, սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները, հիգիենիկ նորմատիվները, հանրային առողջապահական նորմատիվները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով, և պաշտոնատար անձանց նկատմամբ` քառասնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Օդային տրանսպորտում սահմանված սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները, հիգիենիկ նորմատիվները, հանրային առողջապահական նորմատիվները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասնհինգապատիկի չափով, և պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

(43-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 06.11.02 ՀՕ-459-Ն, լրաց., փոփ. 27.11.06 ՀՕ-227-Ն, լրաց. 05.12.24 ՀՕ-478-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։