Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-06-12-ից մինչև 2025-06-28։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 9 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ: ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ-ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

Հոդված 112. Հակաանասնահամաճարակային և անասնաբուժասանիտարական կանոնները, անասնաբուժասանիտարական և զոոհիգիենիկ նորմերը խախտելը

գործել է մինչև 2025-06-28Բացել ARLIS-ում

Հոդված 112. Հակաանասնահամաճարակային և անասնաբուժասանիտարական կանոնները, անասնաբուժասանիտարական և զոոհիգիենիկ նորմերը խախտելը

(վերնագիրը փոփ. 09.11.06 ՀՕ-173-Ն)

Հակաանասնահամաճարակային և անասնաբուժասանիտարական կանոնները, անասնաբուժասանիտարական և զոոհիգիենիկ նորմերը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հինգհարյուրապատիկի չափով:

(112-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 04.05.05 ՀՕ-93-Ն, 09.11.06 ՀՕ-173-Ն, 25.10.23 ՀՕ-343-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։