Հոդված 85.1. Արտադրության կամ սպառման կամ տերևաթափից առաջացած թափոնները բնական միջավայրում, բնակավայրերում այրելը
Հոդված 85.1. Արտադրության կամ սպառման կամ տերևաթափից առաջացած թափոնները բնական միջավայրում, բնակավայրերում այրելը
(վերնագիրը խմբ. 07.12.22 ՀՕ-524-Ն)
1. Արտադրության կամ սպառման կամ տերևաթափից առաջացած թափոնները բնական միջավայրում կամ բնակավայրերում կամ դրանց շրջակայքում կամ դրանց այրման համար չնախատեսված այլ վայրերում կամ կաթսայատներում կամ վառարաններում այրելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում ֆիզիկական (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող) անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` երկուհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումները, որոնք կատարվել են թափոնների գործածության օբյեկտներում կամ հատուկ հատկացված տեղերում կամ չարտոնագրված աղբավայրերում`
առաջացնում են տուգանքի նշանակում ֆիզիկական (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող) անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` չորսհարյուրապատիկի չափով:
3. Սույն հոդվածի 2-րդ մասի խախտումները, որոնք կատարվել են կրկին վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում` առաջացնում են տուգանքի նշանակում ֆիզիկական (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող) անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով:
(85.1-ին հոդվածը լրաց. 08.04.09 ՀՕ-98-Ն, խմբ. 07.12.22 ՀՕ-524-Ն)