ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 9 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ: ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ-ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ
Հոդված 108. Բույսերի կարանտին վնասակար օրգանիզմների դեմ պայքարի կանոնները խախտելը
Հոդված 108. Բույսերի կարանտին վնասակար օրգանիզմների դեմ պայքարի կանոնները խախտելը
(վերնագիրը խմբ. 25.10.23 ՀՕ-343-Ն)
Բույսերի կարանտին վնասակար օրգանիզմների դեմ պայքարի կանոնները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
(108-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 08.12.04 ՀՕ-174-Ն, խմբ. 25.10.23 ՀՕ-343-Ն)