Հոդված 219.1. Տարածքային կառավարման մարմինները և տեղական ինքնակառավարման մարմինները
Հոդված 219.1. Տարածքային կառավարման մարմինները և տեղական ինքնակառավարման մարմինները
Տարածքային կառավարման մարմինները քննում են սույն օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` իրենց տնօրինության տակ գտնվող հողերի մասով, ինչպես նաև սույն օրենսգրքի 43.1-ին հոդվածի 1-ին, 1.1-ին, 2-րդ, 8.2-րդ, 9-րդ, 10.5-րդ և 10.6-րդ մասերով, 152.1-ին հոդվածի 4-րդ մասով և 54.5-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Տեղական ինքնակառավարման մարմինները քննում են սույն օրենսգրքի 43.1-ին հոդվածի 2.1-8.1-ին (3-րդ, 4-րդ և 7-րդ մասերով նախատեսված իրավախախտումները տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հայտնաբերվելու դեպքում՝ տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը) և 10.1-10.4-րդ, 11-12-րդ մասերով, 48-րդ հոդվածով` իրենց տնօրինության տակ գտնվող հողերի մասով, 113-րդ հոդվածի 2-6-րդ, 9-12-րդ, 14-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ (միայն կենդանիների բարեկեցությանը վերաբերող խախտումների մասով), 20-22-րդ մասերով, 124.7-րդ հոդվածով, 152.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով, 152.2-րդ հոդվածի 1-ին մասով, 152.3-րդ հոդվածով, 154.2-րդ հոդվածով, 156-րդ, 157-րդ հոդվածի 2-րդ մասով, 157.15-րդ, 158-րդ (բացառությամբ 2-րդ, 11-րդ, 16-րդ, 18-րդ, 22-րդ, 25-րդ, 27-րդ, 32-րդ, 37-45-րդ, 48-րդ և 49-րդ մասերի), 158.2-րդ, 162-րդ, 162.3-րդ, 169.14-րդ հոդվածի 1-ին մասի չորրորդ պարբերությամբ, 180-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով, 169.16-րդ (բացառությամբ 169.16-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ և 11-րդ մասերի), 180.2-րդ, 189.11-րդ , 189.12-րդ և 189.18-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասության սահմաններում քննում են նաև սույն օրենսգրքի 114-րդ, 137.9-րդ, 154-րդ, 154.1-րդ, 156.1-րդ, 169.1-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Տարածքային կառավարման մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժ նշանակելու իրավունք ունեն մարզպետները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների անունից` համայնքի ղեկավարները, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձինք:
(219.1-ին հոդվածը լրաց. 23.06.97 ՀՕ-133, խմբ. 17.12.97 ՀՕ-189, 11.12.02 ՀՕ-496-Ն, 04.11.03 ՀՕ-30-Ն, 08.07.05 ՀՕ-168-Ն, լրաց. 16.12.05 ՀՕ-262-Ն, 27.11.06 ՀՕ-227-Ն, խմբ. 27.02.07 ՀՕ-134-Ն, փոփ. 06.12.07 ՀՕ-296-Ն, խմբ. 02.12.08 ՀՕ-221-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-15-Ն. 04.10.10 ՀՕ-145-Ն, լրաց. 23.06.11 ՀՕ-222-Ն, փոփ. 23.06.11 ՀՕ-230-Ն, 07.02.12 ՀՕ-2-Ն, 11.09.12 ՀՕ-179-Ն, լրաց. 06.12.12 ՀՕ-228-Ն, 19.12.12 ՀՕ-247-Ն, 29.04.15 ՀՕ-31-Ն, 01.03.17 ՀՕ-75-Ն, փոփ. 22.05.18 ՀՕ-331-Ն, 08.05.19 ՀՕ-30-Ն, լրաց. 11.09.18 ՀՕ-381-Ն, 20.01.21 ՀՕ-64-Ն, փոփ. 27.05.21 ՀՕ-229-Ն, 16.12.21 ՀՕ-428-Ն, լրաց. 04.03.22 ՀՕ-46-Ն, փոփ. 26.10.22 ՀՕ-403-Ն, լրաց. 22.03.23 ՀՕ-115-Ն, փոփ. 13.04.23 ՀՕ-138-Ն, լրաց. 22.03.23 ՀՕ-107-Ն, փոփ. 25.10.23 ՀՕ-343-Ն, 16.01.24 ՀՕ-19-Ն, լրաց. 13.07.23 ՀՕ-260-Ն, փոփ. 11.09.24 ՀՕ-334-Ն, լրաց. 05.03.25 ՀՕ-64-Ն, 03.07.25 ՀՕ-202-Ն, 11.04.24 ՀՕ-143-Ն, փոփ. 25.03.26 ՀՕ-124-Ն)
(հոդվածը 05.03.25 ՀՕ-64-Ն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ կետով լրացվող սույն Օրենսգրքի 158-րդ հոդվածի 48-րդ և 49-րդ մասերն ուժի մեջ են մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակումից երկու ամիս հետո)