Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-05-14-ից մինչև 2026-05-22։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐ ՔՆՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԸԳլուխ 17 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 244.23. Սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայություններ տրամադրելու բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը

գործել է մինչև 2026-05-22Բացել ARLIS-ում

Հոդված 244.23. Սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայություններ տրամադրելու բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը

1․ Սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայություններ տրամադրելու բնագավառում վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը և քննում է սույն օրենսգրքի 169.35-րդ և 169.36-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

2․ Սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայություններ տրամադրելու բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարը:

(244.23-րդ հոդվածը լրաց. 24.10.24 ՀՕ-427-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։