Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-05-14-ից մինչև 2026-05-22։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 5 · ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՏՆՁԳՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ

Հոդված 47.36. ․ Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում բժշկական օգնության և սպասարկման համար ծառայությունների կամ դեղերի համար օրենքով չնախատեսված վճարներ գանձելը կամ դրանց տրամադրումը մերժելը

գործել է մինչև 2026-05-22Բացել ARLIS-ում

Հոդված 47.36․ Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում բժշկական օգնության և սպասարկման համար ծառայությունների կամ դեղերի համար օրենքով չնախատեսված վճարներ գանձելը կամ դրանց տրամադրումը մերժելը

1. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում կնքված պայմանագրի առկայության դեպքում ապահովագրված անձից ապահովագրական փաթեթում ներառված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների համար օրենքով չնախատեսված վճարներ գանձելը կամ այդ ծառայությունների տրամադրումը մերժելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր դեպքի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով։

2. Դեղատնային գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում կնքված պայմանագրի առկայության դեպքում ապահովագրված անձից ապահովագրական փաթեթում ներառված դեղերի համար օրենքով չնախատեսված վճարներ գանձելը կամ դրանց տրամադրումը մերժելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր դեպքի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով։

3. Սույն հոդվածով նախատեսված արարքը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ նախորդ դեպքի համար նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով:

(47.36-րդ հոդվածը լրաց. 17.12.25 ՀՕ-472-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։