Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-05-14-ից մինչև 2026-05-22։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2026-05-22-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 10 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ, ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 124.2. Տրանսպորտային միջոցի վրա գովազդի տեղադրման կարգը խախտելը

գործել է մինչև 2026-05-22ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 124.2. Տրանսպորտային միջոցի վրա գովազդի տեղադրման կարգը խախտելը

(վերնագիրը խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն)

1. Տրանսպորտային միջոցի վրա գովազդի տեղադրման կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

(124.2-րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-73-Ն, խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն, փոփ. 09.12.19 ՀՕ-300-Ն)

&#9878Հոդված 124.3. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը

1. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 2 միավոր:

2. (մասն ուժը կորցրել է 09.12.19 ՀՕ-300-Ն)

(124.3-րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-73-Ն, խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն, փոփ. 09.12.19 ՀՕ-300-Ն)

&#9878Հոդված 124.4. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից սահմանված արագությունը գերազանցելը

1. Երթևեկության սահմանված արագությունը 1-10 կմ/ժ-ով գերազանցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար՝ նվազագույն աշխատավարձի չափով:

2. Երթևեկության սահմանված արագությունը 11-30 կմ/ժ-ով գերազանցելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 2 միավոր:

3. Երթևեկության սահմանված արագությունը 31-50 կմ/ժ-ով գերազանցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 3 միավոր:

4. Երթևեկության սահմանված արագությունը 51-80 կմ/ժ-ով գերազանցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի քսանիննապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 4 միավոր:

5. Երթևեկության սահմանված արագությունը 81 կմ/ժ և ավելի գերազանցելը՝

առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի նկատմամբ՝ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

6. Սույն հոդվածի առաջինից հինգերորդ մասերով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժ նշանակելիս որոշում կայացնող մարմինը (պաշտոնատար անձը) արագաչափ սարքի արձանագրած ցուցանիշից պարտավոր է հանել 10 կմ/ժ` արագաչափ սարքի հնարավոր սխալանքի համար:

(124.4-րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-73-Ն, խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն, 19.06.13 ՀՕ-94-Ն, 21.06.14 ՀՕ-78-Ն, խմբ., փոփ., լրաց. 09.12.19 ՀՕ-300-Ն, լրաց. 20.01.21 ՀՕ-27-Ն, 12.05.25 ՀՕ-113-Ն)

(20.01.21 ՀՕ-27-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(12.05.25 ՀՕ-113-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։