Հոդված 171.7. Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովին, հանձնաժողովի անդամին կամ աշխատակցին օրենսդրությամբ վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարումը խոչընդոտելը
Հոդված 171.7. Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովին, հանձնաժողովի անդամին կամ աշխատակցին օրենսդրությամբ վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարումը խոչընդոտելը
(վերնագիրը փոփ. 03.03.21 ՀՕ-94-Ն, 03.07.25 ՀՕ-210-Ն)
1. Տնտեսավարող սուբյեկտի կողմից Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովին, հանձնաժողովի անդամին կամ աշխատակցին օրենսդրությամբ վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարումը խոչընդոտելը տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձի համար`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:
2. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասու պաշտոնատար անձի կողմից Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովին, հանձնաժողովի անդամին կամ աշխատակցին օրենսդրությամբ վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարումը խոչընդոտելը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի իրավասու պաշտոնատար անձի համար`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:
3. Ֆիզիկական անձի կողմից Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի, հանձնաժողովի անդամի կամ աշխատակցի՝ օրենսդրությամբ վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարումը խոչընդոտելը ֆիզիկական անձի համար՝
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:
(171.7-րդ հոդվածը փոփ., լրաց. 03.03.21 ՀՕ-94-Ն, փոփ. 03.07.25 ՀՕ-210-Ն)