ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 14.1 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 206.5. Հարկադիր կատարողի պարտականությունների կատարմանը դիտավորյալ խոչընդոտելը, ինչպես նաև հարկադիր կատարողի որոշումները, պահանջները և հանձնարարականները չկատարելը
Հոդված 206.5. Հարկադիր կատարողի պարտականությունների կատարմանը դիտավորյալ խոչընդոտելը, ինչպես նաև հարկադիր կատարողի որոշումները, պահանջները և հանձնարարականները չկատարելը
(վերնագիրը խմբ. 16.12.05 ՀՕ-32-Ն, 22.12.10 ՀՕ-10-Ն, 11.04.24 ՀՕ-191-Ն)
1․ Հարկադիր կատարողի` օրենքով սահմանված պարտականությունների կատարմանը դիտավորյալ խոչընդոտելը, ինչպես նաև հարկադիր կատարողի որոշումները, պահանջները և հանձնարարականները չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով:
(206.5-րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-215, խմբ. 16.12.05 ՀՕ-32-Ն, 22.12.10 ՀՕ-10-Ն, 11.04.24 ՀՕ-191-Ն)