ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 5 · ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՏՆՁԳՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
Հոդված 41.10. Ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի գործունեությանն առաջադրված պահանջները խախտելը
Հոդված 41.10. Ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի գործունեությանն առաջադրված պահանջները խախտելը
1. Ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի գործունեությանը օրենսդրական և ենթաօրենսդրական իրավական ակտերով առաջադրված պահանջները խախտելը առաջացնում է՝
1) նախազգուշացում,
2) նախազգուշացում տրվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, խախտումը չվերացնելու դեպքում՝ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով,
3) յուրաքանչյուր հաջորդ խախտման համար տուգանքի նշանակում՝ նախորդ դեպքի համար նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով:
(41.10-րդ հոդվածը լրաց. 22.01.25 ՀՕ-15-Ն)