Հոդված 193.1. Հրաձգարան գործարկելն առանց համապատասխան լիցենզիայի, իրավական ակտերի խախտմամբ կահավորելը և անվտանգության կանոնները խախտելը
Հոդված 193.1. Հրաձգարան գործարկելն առանց համապատասխան լիցենզիայի, իրավական ակտերի խախտմամբ կահավորելը և անվտանգության կանոնները խախտելը
1. Առանց լիցենզիայի հրաձգարան գործարկելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով։
2. Օրենսդրությամբ նախատեսված կարգի խախտմամբ հրաձգարան կահավորելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։
3․ Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
4. Հրաձգարանում քաղաքացու կողմից զենք պահելու և կրելու, այլ անձի փոխանցելու կանոնները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով։
5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ զենքի առգրավմամբ կամ առանց դրա:
6. Իրավաբանական անձի, իրավաբանական անձի աշխատողների կողմից հրաձգարանում, զենքի ուսուցման, պահելու և կրելու, այլ անձի փոխանցելու կանոնները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։
7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
8. Հրաձգարանի գործարկման գործունեության կազմակերպման լիցենզիայի պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը, եթե դա չի առաջացրել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվություն՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով։
(193.1-ին հոդվածը լրաց. 05.10.22 ՀՕ-378-Ն)