ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 11 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ-ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ(Վերնագիրը փոփ. 23.10.02 ՀՕ-438-Ն)
Հոդված 157.3. Կառուցապատողներին ինժեներական ենթակառուցվածքների նախագծման, կառուցման և շահագործման տեխնիկական պայմաններ տրամադրելու կարգը խախտելը կամ ոչ հավաստի տվյալներ տրամադրելը
Հոդված 157.3. Կառուցապատողներին ինժեներական ենթակառուցվածքների նախագծման, կառուցման և շահագործման տեխնիկական պայմաններ տրամադրելու կարգը խախտելը կամ ոչ հավաստի տվյալներ տրամադրելը
Ինժեներական սպասարկում իրականացնող ծառայությունների կողմից կառուցապատողներին օբյեկտի ինժեներական ենթակառուցվածքների նախագծման, կառուցման և շահագործման տեխնիկական պայմաններ տրամադրելու կարգը խախտելը կամ ոչ հավաստի տվյալներ տրամադրելը`
- առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
(157.3 հոդվածը լրաց. 23.10.02 ՀՕ-438-Ն)