Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-01-01-ից մինչև 2006-01-01։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐ ՔՆՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԸԳլուխ 17 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 238. Անասնաբուժական պետական հսկողության մարմինները

գործել է մինչև 2006-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 238. Անասնաբուժական պետական հսկողության մարմինները

Անասնաբուժական պետական հսկողության մարմինները քննում են սույն օրենքի 112-112.7-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Անասնաբուժական պետական հսկողության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`

Հայաստանի Հանրապետության գլխավոր անասնաբուժական պետական տեսուչը, նրա տեղակալը` տուգանք ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` մինչև չորսհարյուրապատիկի չափով,

անասնաբուժական պետական տեսչության տեսուչները` տուգանք ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասնհինգապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` մինչև երեքհարյուրապատիկի չափով,

մարզերի անասնաբուժական պետական տեսուչները` տուգանք ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասներեքապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով,

պետական սահմանի և տրանսպորտի անասնաբուժական պետական հսկողության տեսուչները` տուգանք ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` մինչև երկուհարյուրապատիկի չափով:

Պետական անասնաբուժական հսկողության մարմինների պաշտոնատար անձինք տուգանքը կարող են տեղում գանձել`

շուկաներում` կենդանիների (այդ թվում` թռչունների ու ձկան), կենդանական ծագմամբ մթերքների ու հումքի և այլ սննդամթերքների վաճառքի անասնաբուժական-սանիտարական կանոնները խախտելու համար,

երկաթուղային և օդային տրանսպորտում, կենդանիների անցման ճանապարհներին, կենդանիների, կենդանական ծագմամբ մթերքների և հումքի փոխադրման անասնաբուժական-սանիտարական կանոնները խախտելու համար,

պետական սահմանի վրա` օտարերկրյա պետություններից կենդանիների (այդ թվում` թռչունների, ձկների և մեղուների) վարակիչ հիվանդություններ մուտք գործելուց Հայաստանի Հանրապետության տարածքի պաշտպանության անասնաբուժական-սանիտարական կանոնները խախտելու համար:

(238-րդ հոդվածը փոփ. 04.05.05 ՀՕ-93-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։