ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 8 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԷԼԵԿՏՐԱԿԱՆ, ՋԵՐՄԱՅԻՆ ԵՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ(Վերնագիրը փոփ. 04.11.96 ՀՕ-85)
Հոդված 98. Պայթուցիկ նյութերը պահելու, օգտագործելու և հաշվառելու կանոնները, նորմաները և հրահանգները խախտելը
Հոդված 98. Պայթուցիկ նյութերը պահելու, օգտագործելու և հաշվառելու կանոնները, նորմաները և հրահանգները խախտելը
Արդյունաբերության ճյուղերում և պետլեռտեխհսկողության մարմինների վերահսկողությանը ենթակա օբյեկտներում պայթուցիկ նյութերը պահելու, օգտագործելու և հաշվառելու կանոնները, նորմաներն ու հրահանգները պաշտոնատար անձանց կողմից խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև հարյուր հիսուն տոկոսի չափով:
(98-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79)