Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-01-01-ից մինչև 2006-01-01։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 14.1 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 206.1. Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելը

գործել է մինչև 2006-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 206.1. Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելը

Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որն արտահայտվել է վկայի, տուժողի, հայցվորի, պատասխանողի դատարան ներկայանալուց չարամտորեն խուսափելու մեջ կամ էլ նախագահողի կարգադրությանը նշված անձանց և այլ քաղաքացիների չենթարկվելու կամ դատական նիստի ժամանակ կարգը խախտելու մեջ, հավասարապես նաև որևէ մեկի կողմից այնպիսի գործողություններ ձեռնարկելը, որոնք վկայում են բացահայտ արհամարհանքը դատարանի կամ էլ դատարանում սահմանված կանոնների նկատմամբ`

առաջացնում են տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև հարյուր հիսուն տոկոսի չափով կամ վարչական կալանք մինչև տասնհինգ օր ժամանակով:

(206.1 հոդվածը խմբ. 01.07.91, 02.09.93 ՀՕ-79)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։