Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-01-04-ից մինչև 2007-01-06։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐ ՔՆՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԸԳլուխ 17 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 224. Ներքին գործերի մարմինները (միլիցիա)

գործել է մինչև 2007-01-06Բացել ARLIS-ում

Հոդված 224. Ներքին գործերի մարմինները (միլիցիա)

Ներքին գործերի մարմինները քննում են սույն օրենսգրքի 115 հոդվածի առաջին, երկրորդ, չորրորդ և հինգերորդ մասերով, 116-118 և 135 հոդվածներով, 136 հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, 137 հոդվածի երրորդ, չորրորդ և հինգերորդ մասերով, 138 հոդվածով, (բացառությամբ ավտոմոբիլային տրանսպորտում կատարված խախտումների), 139, 140, 167, 172, 172.1, 174.2և 175 հոդվածներով, 178 հոդվածի երկրորդ մասով, 200, 201 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Ներքին գործերի մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`

1) սույն օրենսգրքի 44 հոդվածով, 115 հոդվածի առաջին, երկրորդ, չորրորդ և հինգերորդ մասերով, 116-118, 135 հոդվածներով, 136 հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, 137 հոդվածի երրորդ, չորրորդ և հինգերորդ մասերով, 138 հոդվածով (բացառությամբ ավտոմոբիլային տրանսպորտում կատարված խախտումների), 139, 167, 172, 174, 174.2, 175 հոդվածներով, 178 հոդվածի երկրորդ մասով, 200 հոդվածով, 201 հոդվածի առաջին մասով նախատեսված վարչական իրավախախտումների համար` ներքին գործերի մարմինների պետերը և նրանց տեղակալները, իսկ սույն օրենսգրքի 201 հոդվածի երկրորդ, երրորդ և չորրորդ մասերով նախատեսված իրավախախտումների համար` պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների ներքին գործերի բաժինների (վարչությունների) պետերը կամ պետերի տեղակալները:

սույն օրենսգրքի 172.1 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների համար` պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների ներքին գործերի բաժինների (վարչությունների), տրանսպորտում ներքին գործերի մարմինների պետերը կամ պետերի տեղակալները, ինչպես նաև ներքին գործերի մարմինների սիստեմում եղած միլիցիայի բաժանմունքների պետերը.

սույն օրենսգրքի 174, 174.2 և 175 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների համար, բացի դրանից` տրանսպորտում ներքին գործերի մարմինների, պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների ներքին գործերի բաժիններին (վարչություններին) հավասարեցված ներքին գործերի մյուս մարմինների պետերը կամ պետերի տեղակալները, ինչպես նաև ներքին գործերի մարմինների սիստեմում եղած միլիցիայի բաժանմունքների պետերը.

2) սույն օրենսգրքի 123, 123.1, 124, 124.1, 125, 126, 128, 129, 131, 132, 133 հոդվածներով, 134-րդ հոդվածով (վարորդների կողմից տրանսպորտային միջոցներ օգտագործելու վերաբերյալ), 134.1, 140 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների համար` պետավտոտեսչության բաժանմունքի (բաժնի, վարչության) պետը կամ պետի տեղակալը, իսկ ոստիկանության բաժնում պետավտոտեսչության բաժանմունք (բաժին) չլինելու դեպքում` ոստիկանության բաժնի պետը կամ պետի տեղակալը: Այդպիսի գործերի քննության կարող են մասնակցել նաև աշխատողների կոլեկտիվների և (կամ) հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները.

3) սույն օրենսգրքի 123 հոդվածի առաջին, երկրորդ, երրորդ, հինգերորդ և վեցերորդ մասերով, 124 հոդվածի առաջին, երրորդ, յոթերորդ մասերով, 128, 131-134, 134.1 և 140 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների համար` ճանապարհապարեկային ծառայության ստորաբաժանումների հրամանատարները և նրանց տեղակալները, պետավտոտեսուչները, ճանապարհապարեկային ծառայության տեսուչները` տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասնապատիկի չափը ներառյալ:

Ճանապարհապարեկային ծառայության տեսուչները և ճանապարհային երթևեկության կանոնների և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը վերաբերող այլ նորմատիվների պահպանության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մյուս տեսուչները` տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հինգ տոկոսի չափով:

(224-րդ հոդվածը փոփ. 25.06.86, 30.09.87, 10.03.90, 02.07.91, 02.09.93 ՀՕ-79, 14.06.94 ՀՕ-105, 03.12.96 ՀՕ-102, 24.12.04 ՀՕ-68-Ն, 24.11.04 ՀՕ-136-Ն, խմբ. 16.12.05 ՀՕ-26-Ն, փոփ. 16.12.05 ՀՕ-32-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։