Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-01-04-ից մինչև 2007-01-06։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸԳլուխ 26 · ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 306. Տուգանք նշանակելու մասին որոշման հարկադիր կատարումը

գործել է մինչև 2007-01-06Բացել ARLIS-ում

Հոդված 306. Տուգանք նշանակելու մասին որոշման հարկադիր կատարումը

Տուգանքը սույն օրենսգրքի 305 հոդվածով սահմանված ժամկետում խախտողի կողմից չվճարվելու դեպքում տուգանք նշանակելու մասին որոշումն ուղարկվում է տուգանքի գումարը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կանոններին համապատասխան նրա աշխատավարձից կամ այլ վաստակից, կենսաթոշակից կամ կրթաթոշակից հարկադիր կարգով պահելու համար:

Եթե տուգանքի ենթարկված անձը չի աշխատում կամ տուգանքի գանձումը խախտողի աշխատավարձից կամ այլ վաստակից, կենսաթոշակից կամ կրթաթոշակից հնարավոր չէ այլ պատճառներով, տուգանքի գանձումը տուգանք նշանակելու մասին մարմնի (պաշտոնատար անձի) որոշման հիման վրա կատարում է դատական կատարածուն` գանձումը խախտողի անձնական գույքի, ինչպես նաև ընդհանուր սեփականության մեջ նրա բաժնի վրա տարածելու ճանապարհով:

Տուգանքի գանձումը չի կարող տարածվել այն գույքի վրա, որի վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան գանձում չի կարող տարածվել կատարողական փաստաթղթերով:

Արգելվում է պաշտոնատար անձանց նկատմամբ նշանակված տուգանքները գանձել ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվին:

(306-րդ հոդվածը խմբ.18.08.93 ՀՕ-73)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։