Հոդված 219.1. Տարածքային կառավարման մարմինները և տեղական ինքնակառավարման մարմինները
Հոդված 219.1. Տարածքային կառավարման մարմինները և տեղական ինքնակառավարման մարմինները
Տարածքային կառավարման մարմինները քննում են սույն օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` իրենց տնօրինության տակ գտնվող հողերի մասով, ինչպես նաև սույն օրենսգրքի 43.1-րդ հոդվածի առաջին, երկրորդ մասերով և 152.1-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Տեղական ինքնակառավարման մարմինները քննում են սույն օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` իրենց տնօրինության տակ գտնվող հողերի մասով, ինչպես նաև սույն օրենսգրքի 43.1-րդ հոդվածի երրորդ, չորրորդ, հինգերորդ և վեցերորդ մասերով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերը, 152.1-րդ հոդվածի առաջինից երրորդ մասերով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերը, եթե իրավախախտումը չի կատարվել համայնքի ղեկավարի կամ նրա նշանակած պատասխանատու պաշտոնատար անձի կողմից:
Տեղական ինքնակառավարման մարմինները քննում են սույն օրենսգրքի 158 (բացառությամբ երկրորդ և երրորդ մասերի), 162 և 169.16 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասության սահմաններում քննում են նաև սույն օրենսգրքի 114-րդ, 154, 154.1-րդ, 180-րդ, 169.1-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Տարածքային կառավարման մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժ նշանակելու իրավունք ունեն մարզպետները (Երևանի քաղաքապետը), իսկ տեղական ինքնակառավարման մարմինների անունից` համայնքների ղեկավարները:
(219.1 լրաց. 23.06.97 ՀՕ-133, խմբ. 17.12.97 ՀՕ-189, 11.12.02 ՀՕ-496-Ն, 04.11.03 ՀՕ-30-Ն, 08.07.05 ՀՕ-168-Ն, լրաց. 16.12.05 ՀՕ-262-Ն, լրաց. 27.11.06 ՀՕ-227-Ն)