Հոդված 170.12. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` իրացման համար թույլատրելի ժամկետներից հետո որոշակի թվագրումով դրոշմանիշերով և (կամ) հսկիչ նշաններով (դրոշմապիտակներով) դրոշմավորված ապրանքների իրացումը

Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` որոշակի թվագրումով դրոշմանիշերով և (կամ) հսկիչ նշաններով (դրոշմապիտակներով) դրոշմավորված ապրանքների իրացման թույլատրելի ժամկետներից հետո այդպիսի ապրանքներ իրացնելը, եթե դրանց ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (իսկ չնշված լինելու դեպքում` oրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով չի գերազանցում հիսուն հազար դրամը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով:
(2-րդ մասն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-12-Ն)
(170.12 - րդ հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-479-Ն, խմբ. 26.10.10 ՀՕ-148-Ն, փոփ. 22.12.10 ՀՕ-12-Ն)