Հոդված 283. Գործի վերաբերյալ որոշման հայտարարումը և որոշման պատճենի հանձնումը
Հոդված 283. Գործի վերաբերյալ որոշման հայտարարումը և որոշման պատճենի հանձնումը
Որոշումը հայտարարվում է անհապաղ, գործի քննությունն ավարտելուն պես:
Որոշման պատճենը երեք օրվա ընթացքում հանձնվում կամ ուղարկվում է այն անձին, որի վերաբերյալ այն ընդունվել է, ինչպես նաև տուժողին` նրա խնդրանքով:
Որոշման պատճենը հանձնվում է ստորագրությամբ: Եթե որոշման պատճենը ուղարկվում է, այդ մասին գործում համապատասխան նշում է արվում:
Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ և մաքսանենգության վերաբերյալ գործերի որոշման պատճենը հանձնվում է այն անձին, որի վերաբերյալ այն կայացվել է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված կարգով:
Սույն օրենսգրքի 173 հոդվածով և 191 հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների գործերով, այն անձի նկատմամբ որոշման պատճենը, որին ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության կողմից հրազենը, ինչպես նաև զինամթերքը վստահվել է պաշտոնեական պարտականությունները կատարելու կապակցությամբ կամ այդպիսիք տրվել են ժամանակավոր օգտագործման նպատակով, ուղարկվում է համապատասխան ձեռնարկությանը, հիմնարկին կամ կազմակերպությանը` ի գիտություն, և ոստիկանությանը` այդ անձին հրազենից օգտվելն արգելելու մասին հարցը քննելու համար:
Սույն օրենսգրքի 224 հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետում նշված հոդվածներով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերով ընդունված որոշումները համարվում են հանձնված (ստացված) նաև, եթե անձը, որին ուղարկվել է որոշումը, չի եղել տրանսպորտային միջոցի գրանցման (հաշվառման) կամ վարորդական վկայական ստանալու կամ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու ժամանակ իր կողմից նշված հաշվառման (գտնվելու) կամ բնակության վայրում կամ ճիշտ չի նշել հասցեն կամ հրաժարվել է ստանալ ուղարկված (հանձնվող) որոշումը:
(283-րդ հոդվածը խմբ. 18.08.93 ՀՕ-73, լրաց., փոփ. 07.02.12 ՀՕ-2-Ն)