Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-01-05-ից մինչև 2013-01-06։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2013-01-06-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 13 · ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՏՆՁԳՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ

Հոդված 178. Ծնողների և նրանց փոխարինող անձանց կողմից երեխաների դաստիարակության և ուսուցման պարտականությունները չկատարելը

գործել է մինչև 2013-01-06ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 178. Ծնողների և նրանց փոխարինող անձանց կողմից երեխաների դաստիարակության և ուսուցման պարտականությունները չկատարելը

Ծնողների կամ նրանց փոխարինող անձանց կողմից անչափահաս երեխաների դաստիարակության և ուսուցման պարտականությունները չարամտորեն չկատարելը, անչափահասների կողմից թմրամիջոցներ օգտագործելն առանց բժշկի նշանակման կամ նրանց կողմից այլ իրավախախտումներ կատարելը (բացի սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված իրավախախտումներից)`

առաջացնում է տուգանքի նշանակում ծնողների կամ նրանց փոխարինող անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

(2-րդ մասն ուժը կորցրել է 07.02.12 ՀՕ-2-Ն)

Հասարակական վայրերում մինչև տասնվեց տարեկան դեռահասների հարբած վիճակում երևալը, ինչպես նաև նրանց կողմից ոգելից խմիչքներ օգտագործելը`

առաջացնում է տուգանքի նշանակում ծնողների կամ նրանց փոխարինող անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

(178-րդ հոդվածը խմբ. 23.10.87, 02.09.93 ՀՕ-79, փոփ. 07.02.12 ՀՕ-2-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։