Հոդված 214. Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու համար լիազորված մարմինները (պաշտոնատար անձինք)
Հոդված 214. Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու համար լիազորված մարմինները (պաշտոնատար անձինք)
Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում են`
1) պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեներին առընթեր վարչական հանձնաժողովները.
2) պատգամավորների ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեները.
3) անչափահասների գործերի շրջանային (քաղաքային), քաղաքների շրջանային հանձնաժողովները.
4) դատարանը (դատավորը).
5) ոստիկանությունը, պետական տեսչությունների մարմինները, արդարադատության նախարարության մարմինները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը, կենսաթոշակային ապահովության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը և Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով դրա համար լիազորված այլ մարմիններ (պաշտոնատար անձինք):
(214-րդ հոդվածը խմբ. 11.05.92, 02.09.93 ՀՕ-79, փոփ. 24.10.07 ՀՕ-241-Ն, լրաց. 09.02.12 ՀՕ-11-Ն, փոփ. 07.02.12 ՀՕ-2-Ն)