Հոդված 180. Բնապահպանական հարկի գծով հարկային հաշվարկների ներկայացումը
Հոդված 180. Բնապահպանական հարկի գծով հարկային հաշվարկների ներկայացումը
1. Բնապահպանական հարկ վճարողները մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 52-րդ և 53-րդ հոդվածներին համապատասխան կազմում և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին և հարկային մարմին են ներկայացնում բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկները:
2. Բնապահպանական հարկ վճարողները ներկայացված բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկներում սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում դրանց ճշտման արդյունքներով, Օրենսգրքի 52-54-րդ հոդվածներին համապատասխան, կարող են կազմել բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների ճշտված միասնական հարկային հաշվարկներ և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ներկայացնել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին և հարկային մարմին:
(180-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն)