Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-03-17-ից մինչև 2018-04-07։Բացել գործող տեքստը
ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՐԿԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸԳլուխ 3 · ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 8. Հարկման համակարգերը

գործել է մինչև 2018-04-07Բացել ARLIS-ում

Հոդված 8. Հարկման համակարգերը

1. Հայաստանի Հանրապետությունում գործում են հարկման ընդհանուր և հատուկ համակարգեր:

2. Հարկման ընդհանուր համակարգի շրջանակներում կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները հարկվում են, մասնավորապես, ԱԱՀ-ով և (կամ) շահութահարկով, իսկ արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող գործունեության տեսակների մասով՝ արտոնագրային հարկով:

3. Հարկման հատուկ համակարգերից՝

1) շրջանառության հարկի համակարգի շրջանակներում կազմակերպությունները հարկվում են ԱԱՀ-ին և (կամ) շահութահարկին փոխարինող շրջանառության հարկով, իսկ անհատ ձեռնարկատերերը և նոտարները` շահութահարկով և ԱԱՀ-ին փոխարինող շրջանառության հարկով, բացառությամբ արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող գործունեության տեսակների.

2) արտոնագրային հարկի համակարգի շրջանակներում՝ արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող գործունեության տեսակների մասով, կազմակերպությունները հարկվում են ԱԱՀ-ին և (կամ) շահութահարկին փոխարինող արտոնագրային հարկով, իսկ անհատ ձեռնարկատերերը` շահութահարկով և ԱԱՀ-ին փոխարինող արտոնագրային հարկով.

3) ընտանեկան ձեռնարկատիրության համակարգի շրջանակներում կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը Օրենսգրքի 56-րդ գլխով սահմանված դեպքերում ազատվում են, մասնավորապես, ԱԱՀ-ով և (կամ) շահութահարկով, ինչպես նաև շրջանառության հարկով հարկումից, բացառությամբ արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող գործունեության տեսակների:

4. Հարկման հատուկ համակարգերում գործող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար Օրենսգրքի՝ հարկման հատուկ համակարգերին վերաբերող բաժնով կարգավորվող հարաբերությունների մասով Օրենսգրքով սահմանված այլ հարկերը և վճարները (որոնց շրջանառության հարկը կամ արտոնագրային հարկը չեն փոխարինում, կամ որոնցից ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտները չեն ազատվում) հաշվարկվում ու վճարվում են Օրենսգրքի՝ համապատասխան հարկին կամ վճարին վերաբերող բաժիններով սահմանված կարգով, եթե Օրենսգրքի՝ հարկման հատուկ համակարգերին վերաբերող համապատասխան գլուխներով այդ հարկերի և վճարների հաշվարկման ու վճարման մասով առանձնահատկություններ սահմանված չեն:

(8-րդ հոդվածը լրաց., խմբ. 21.12.17 ՀՕ-266-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։