ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ (ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ) ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸԳլուխ 4 · ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ
Հոդված 22. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ կազմակերպությունները
Հոդված 22. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ կազմակերպությունները
1. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպություն (այսուհետ` ռեզիդենտ կազմակերպություն) է համարվում այն կազմակերպությունը, որի գտնվելու վայրը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը:
2. Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ կազմակերպություն (այսուհետ` ոչ ռեզիդենտ կազմակերպություն) է համարվում այն կազմակերպությունը, որը, սույն հոդվածի 1-ին մասի համաձայն, չի համարվում ռեզիդենտ կազմակերպություն: