Հոդված 220. Բնօգտագործման վճարի գծով հարկային հաշվարկների ներկայացումը
Հոդված 220. Բնօգտագործման վճարի գծով հարկային հաշվարկների ներկայացումը
1. Բնօգտագործման վճար վճարողները մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, Օրենսգրքի 52-րդ և 53-րդ հոդվածներին համապատասխան, կազմում և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին և հարկային մարմին են ներկայացնում բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշվարկները:
2. Բնօգտագործման վճար վճարողները ներկայացված բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկներում սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում դրանց ճշտման արդյունքներով, Օրենսգրքի 52-54-րդ հոդվածներին համապատասխան, կարող են կազմել և բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների ճշտված միասնական հարկային հաշվարկները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ներկայացնել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին և հարկային մարմին:
3. Սույն հոդվածին համապատասխան` հարկային հաշվարկներ ներկայացնելը պարտադիր չէ ֆիզիկական անձանց համար (բացառությամբ անհատ ձեռնարկատերերի), որոնք ունեն բնօգտագործման համար համապատասխան պայմանագրեր` մինչև մեկ տարի ժամկետով:
(220-րդ հոդվածը խմբ., փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն)