Հոդված 250. Տեղեկությունների տրամադրումը
Հոդված 250. Տեղեկությունների տրամադրումը
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով`
1) հարկային տարվա հուլիսի 1-ի դրությամբ գրանցված (հաշվառված) և փոխադրամիջոցների գույքահարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների վերաբերյալ տեղեկությունները շարժական գույքի կադաստր վարող համապատասխան լիազոր մարմինը մինչև տվյալ հարկային տարվա օգոստոսի 1-ը ներառյալ ներկայացնում է հաշվառող մարմիններին.
2) շարժական գույքի կադաստր վարող համապատասխան լիազոր մարմինը մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը ներառյալ նախորդ ամսվա ընթացքում փոխադրամիջոցների սեփականատերերի, ինչպես նաև փոխադրամիջոցների գրանցման (հաշվառման) տվյալների փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները ներկայացնում է հաշվառող մարմիններ.
3) հարկային մարմիններն իրենց գործառույթների իրականացման ընթացքում կարող են համապատասխան հաշվառող մարմիններից տեղեկատվություն ստանալ փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկված գումարների վերաբերյալ:
2. Փոխադրամիջոցների գույքահարկ վճարողները փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման նպատակով կարող են անհրաժեշտ տեղեկություններ ստանալ Օրենսգրքի 241-րդ հոդվածով սահմանված համապատասխան լիազոր մարմիններից: