ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԸԳլուխ 45 · ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԸ ԵՎ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ
Հոդված 224. Անշարժ գույքի հարկը
Հոդված 224. Անշարժ գույքի հարկը
1. Անշարժ գույքի հարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի համար սույն բաժնով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
2. Անկախ սույն հոդվածի 1-ին մասում նշված սեփականության իրավունքի առկայությունից` սույն բաժնով սահմանված դեպքերում ու կարգով անշարժ գույքի հարկ վճարվում է նաև մշտական օգտագործման տրամադրված` պետական սեփականություն հանդիսացող հողերի, ինչպես նաև Օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետում նշված հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի համար: