Հոդված 443.2. Գաղտնի տեղեկություն ստանալու մասին ծանուցելը
Հոդված 443.2. Գաղտնի տեղեկություն ստանալու մասին ծանուցելը
1. Եթե հարկային մարմինը, սույն օրենսգրքի 443.1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն, վարչական դատարան ներկայացվող դիմումում նշել է այն անձին կամ անձանց չծանուցելու անհրաժեշտության վերաբերյալ, որոնց մասով պետք է կայացվի դատական ակտը, ապա հարկային մարմինը գաղտնի տեղեկությունը ստանալու դեպքում՝
1) օտարերկրյա իրավասու մարմին ներկայացնում է գրավոր պահանջ՝ ծանուցումը բացառող հանգամանքները վերանալուց հետո ողջամիտ ժամկետում դատական ակտը անձին կամ անձանց հասանելի դարձնելու վերաբերյալ և գաղտնի տեղեկությունը օտարերկրյա իրավասու մարմնին տրամադրում է տվյալ իրավասու մարմնի կողմից՝ ծանուցումը բացառող հանգամանքները վերանալուց հետո ողջամիտ ժամկետում դատական ակտը անձին կամ անձանց հասանելի դարձնելու պարտավորության մասին գրավոր հավաստում ստանալու պարագայում,
2) անկախ սույն մասի 1-ին կետում նշված դրույթից՝ դատական ակտը կայացնելու օրվանից երկու տարին լրանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, այն ուղարկում է այն անձին կամ անձանց, որոնց վերաբերյալ կայացվել է տվյալ դատական ակտը: