Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-04-06-ից մինչև 2025-04-08։Բացել գործող տեքստը
ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԸԳլուխ 17 · ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ, ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 88. Ակցիզային հարկի դրույքաչափերը

գործել է մինչև 2025-04-08Բացել ARLIS-ում

Հոդված 88. Ակցիզային հարկի դրույքաչափերը

1. Օրենսգրքի 84-րդ հոդվածով սահմանված՝ ակցիզային հարկով հարկման օբյեկտ համարվող գործարքների ու գործառնությունների (բացառությամբ սույն մասի աղյուսակի 1-ին, 2-րդ, 3-րդ, 10-րդ, 14-րդ և 15-րդ տողերով նախատեսված ծածկագրերին դասվող ապրանքների մասով իրականացվող գործարքների և գործառնությունների) հարկման բազայի նկատմամբ ակցիզային հարկը հաշվարկվում է սույն մասով սահմանված դրույքաչափերի և սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ ակցիզային հարկի հաշվարկման գործակցի արտադրյալով: Սույն մասի աղյուսակի 1-ին, 2-րդ, 3-րդ, 10-րդ, 14-րդ և 15-րդ տողերով նախատեսված ծածկագրերին դասվող ապրանքների մասով իրականացվող գործարքների և գործառնությունների հարկման բազայի նկատմամբ ակցիզային հարկը հաշվարկվում է սույն մասով սահմանված դրույքաչափերով.

Հ/Հ Ապրանքի ծածկագիրը՝

ըստ ԱՏԳ ԱԱ-ի Ապրանքախմբի անվանումը Հարկման

բազայի

չափման

միավորը Ակցիզային հարկի դրույքաչափերը (դրամ)

2024 թվականի հունվարի

1-ից 2025 թվականի հունվարի

1-ից 2026 թվականի հունվարի

1-ից

1. 2207 էթիլային

սպիրտ 1 լիտր

(100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով) 6300 6900 7600

2. 2208 (բացառությամբ 2208 90 330 0

2208 90 380 0

2208 90 480 0

2208 20

2208 30

2208 40) սպիրտային խմիչքներ 1 լիտր 3800 4200 4600

3. 2208 90 330 0

2208 90 380 0

2208 90 480 0 պտուղներից և (կամ)

հատապտուղներից պատրաստված օղի 1 լիտր 3800 4200 4600

4. 2208 20 կոնյակ, բրենդի և այլ սպիրտային թուրմեր 1 լիտր

(100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով) ա. 1-ից մինչև 3 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 3300

բ. 4-ից մինչև 5 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 3800

գ. 6-ից մինչև 10 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 6500

դ. 11-ից մինչև 15 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 9300

ե. 16-ից մինչև 19 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 15300

զ. 20 և ավելի տարի հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 24000

5. 2208 30

2208 40 վիսկի, ռոմ և այլ սպիրտային թուրմեր 1 լիտր 8000

6. 2203 00 գարեջուր 1 լիտր 150

7. 2204 խաղողի գինի 1 լիտր 165

8. 2205 վերմուտ և խաղողի այլ գինիներ 1 լիտր 1100

9. 2206 00 խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (խնձորի սիդր, պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք), պտղային, հատապտղային, մրգային և այլ գինիներ 1 լիտր 165

10. 2402 (բացառությամբ 2402 10 000 01

2402 90 000 01

2402 10 000 02

2402 90 000 02) ծխախոտի արտադրանք 1000 հատ 16100 17700 19500

11. 2402 10 000 01

2402 90 000 01 սիգար 1000 հատ 660000

12. 2402 10 000 02

2402 90 000 02 սիգարելա 1000 հատ 18000

13. 2403 ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ 1 կգ 1640

14. 2404 11 000 9 ծխախոտի

արտադրանք 1000 հատ 3400 3750 4150

15. 2404 12 000 0

2404 19 000 ծխախոտի արտադրանք 1 միլիլիտր 65 80 100

16. 2710 19 710 0 -

2710 19 980 0

3403 19 100 0

3403 19 900 0

3403 99 000 0 քսայուղ 1 կգ 550

17. 2710 12 բենզին 1 տոննա 43600

18. 2710

(բացառությամբ 2710 12

2710 19 710 0 -

2710 19 980 0) դիզելային

վառելիք 1 տոննա 14200

19. 2709 00 հում նավթ,

նավթամթերքներ 1 տոննա 29450

19.1.

19.2.

20. 2711 (բացառությամբ 2711 11 000 0

2711 21 000 0) նավթային գազեր և գազանման այլ ածխաջրածիններ 1 տոննա 1100

21. 2711 21 000 0 սեղմված

բնական գազ 1 տոննա 37100

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում հիմք են ընդունվում ակցիզային հարկի հաշվարկման հետևյալ գործակիցները.

2024

թվականի հունվարի

1-ից 2025

թվականի հունվարի

1-ից 2026

թվականի հունվարի

1-ից

Ակցիզային հարկի

հաշվարկման գործակից 1.08 1.16 1.24

3. ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող` 40 տոկոսից բարձր սպիրտայնությամբ ապրանքների համար սպիրտայնության 40 տոկոսը գերազանցող յուրաքանչյուր ամբողջական տոկոսային կետի համար ակցիզային հարկի դրույքաչափն ավելացվում է 7.5 դրամով (բացառությամբ կոնյակի սպիրտի), իսկ ներառյալ ինը տոկոս սպիրտայնությամբ ապրանքների համար ակցիզային հարկը յուրաքանչյուր լիտրի համար սահմանվում է 100 դրամ:

4. Ակցիզային հարկ վճարողների, ինչպես նաև ակցիզային հարկ վճարող չհամարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ԱՏԳ ԱԱ 2207 ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների և ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող ապրանքների (բացառությամբ 40 տոկոս և բարձր սպիրտայնությամբ չշշալցված կոնյակի, չշշալցված կոնյակի սպիրտի և ԱՏԳ ԱԱ 2208 20 ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների) օտարման դեպքում այդ ապրանքների օտարման գինը (ներառյալ` ակցիզային հարկը և ավելացված արժեքի հարկը) չի կարող պակաս լինել մեկ լիտրի համար 6000 դրամից` 100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով:

5. Ակցիզային հարկ վճարողների կողմից ԱՏԳ ԱԱ 2208 20 ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների օտարման դեպքում այդ ապրանքների օտարման գինը (առանց ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի)՝ 100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով, չի կարող պակաս լինել մեկ լիտրի համար`

1) մինչև 3 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար՝ 5000 դրամից.

2) 4-ից մինչև 5 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար՝ 5500 դրամից.

3) 6-ից մինչև 7 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար՝ 6000 դրամից.

4) 8-ից մինչև 10 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար՝ 9000 դրամից.

5) 11 և ավելի տարի հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 14000 դրամից:

6. ԱՏԳ ԱԱ 2208 20 ծածկագրին դասվող՝ կոնյակ ներմուծող, արտադրող և (կամ) տարայավորող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են կոնյակի տարայի վրա Կառավարության սահմանած կարգով մակնշել դրա հնացման աստիճանը՝ ըստ տարիների: ԱՏԳ ԱԱ 2208 20 ծածկագրին դասվող կոնյակի հնացման աստիճանի վերաբերյալ տարայի վրա մակնշման բացակայության դեպքում ակցիզային հարկը հաշվարկվում է սույն հոդվածի 1-ին մասի աղյուսակի՝ ԱՏԳ ԱԱ 2208 20 ծածկագրին վերաբերող տողի «զ» ենթակետով սահմանված դրույքաչափից ոչ պակաս չափով:

7. Բենզինի մեկ տոննայի համար սահմանված ակցիզային հարկի և Օրենսգրքի 4-րդ բաժնով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի հանրագումարը 135000 դրամի և սույն հոդվածի 2-րդ մասով յուրաքանչյուր տարվա համար սահմանված՝ ակցիզային հարկի հաշվարկման գործակցի արտադրյալից պակաս լինելու դեպքում ակցիզային հարկն ավելացվում է այն չափով, որ բենզինի մեկ տոննայի համար ակցիզային հարկի և ԱԱՀ-ի հանրագումարը հավասարվի 135000 դրամի և սույն հոդվածի 2-րդ մասով յուրաքանչյուր տարվա համար սահմանված՝ ակցիզային հարկի հաշվարկման գործակցի արտադրյալին:

(88-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, խմբ., լրաց. 13.06.18 ՀՕ-357-Ն, փոփ. 09.04.19 ՀՕ-16-Ն, խմբ. 25.06.19 ՀՕ-68-Ն, փոփ. 16.12.21 ՀՕ-408-Ն, փոփ., խմբ., լրաց. 07.12.22 ՀՕ-517-Ն, փոփ., խմբ. 26.06.23 ՀՕ-200-Ն)

(25.06.19 ՀՕ-68-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(07.12.22 ՀՕ-517-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(հոդվածը 04.12.24 ՀՕ-474-Ն օրենքի 2-րդ հոդվածի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա 1-ից)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։