Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-04-07-ից մինչև 2024-05-04։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 73 · ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ Հոդված 360. Տրանսֆերային գնագոյացման ընդհանուր դրույթները

Հոդված 362. Փոխկապակցված անձինք

գործել է մինչև 2024-05-04Բացել ARLIS-ում

Հոդված 362. Փոխկապակցված անձինք

(վերնագիրը խմբ. 23.03.22 ՀՕ-86-Ն)

1. Սույն գլխի կիրառության իմաստով` երկու և ավելի անձինք համարվում են փոխկապակցված, եթե`

1) անձանցից մեկն ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցում է մյուս անձի կառավարմանը, վերահսկմանը կամ մասնակցություն (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) ունի մյուսի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում.

2) միևնույն անձն ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցում է երկու և ավելի անձանց կառավարմանը, վերահսկմանը կամ մասնակցություն (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) ունի դրանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում:

2. Սույն հոդվածի 1-ին մասի կիրառության իմաստով՝ անձը ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցում է մյուս անձի կառավարմանը, վերահսկմանը կամ մասնակցություն (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) ունի մյուս անձի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում, եթե`

1) անձին ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում են մյուս անձի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի 20 տոկոս և ավելի բաժնետոմսերը, բաժնեմասը, փայաբաժինը.

2) անձը գործնականում վերահսկում է մյուս անձի գործարար որոշումները:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի կիրառության իմաստով՝ անձը գործնականում վերահսկում է մյուս անձի գործարար որոշումները՝ անկախ տվյալ անձի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում մասնակցությունից, եթե բավարարվում է հետևյալ պայմաններից որևէ մեկը.

1) անձն ուղղակիորեն կամ անուղղակիորեն տիրապետում կամ վերահսկում է մյուս անձի` ձայնի իրավունք տվող բաժնային արժեթղթերի 20 և ավելի տոկոսը.

2) անձն ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերահսկում է մյուս անձի գործադիր խորհրդի կամ տնօրենների խորհրդի ձևավորման (ընտրման) գործընթացը.

3) անձի կողմից մյուս անձին տվյալ հարկային տարվա որևէ օրվա դրությամբ տրամադրված և (կամ) երաշխավորված փոխառությունների գումարի հաշվեկշռային արժեքը գերազանցում է տվյալ հարկային տարվա հունվարի 1-ի դրությամբ ստացողի ընդհանուր ակտիվների հաշվեկշռային արժեքի 51 տոկոսը, ընդ որում 51 տոկոսի հաշվարկի մեջ ներառվում են նաև մինչև 2020 թվականի հունվարի 1-ը ստացված և (կամ) երաշխավորված փոխառությունների գումարները.

4) հարկային տարում հարկ վճարողի ձեռնարկատիրական եկամուտների 80 տոկոսից ավելին ստացվել է մյուս անձին ապրանքների մատակարարման, նրա համար աշխատանքների կատարման և (կամ) նրան ծառայությունների մատուցման գործարքներից, բացառությամբ գույքի վարձակալության և (կամ) անհատույց օգտագործման, ոչ նյութական ակտիվների օտարման գործարքներից ստացվող եկամուտների և տոկոսների.

5) հարկային տարում հարկ վճարողի ձեռնարկատիրական ծախսերի 80 տոկոսից ավելին ստացվել է մյուս անձից ապրանքների ձեռքբերման, աշխատանքների ընդունման և (կամ) ծառայությունների ստացման գործարքներից, բացառությամբ գույքի վարձակալության և (կամ) անհատույց օգտագործման, ոչ նյութական ակտիվների ձեռքբերման և տոկոսների վճարման գործարքներից առաջացող ծախսերի.

6) անձինք կնքել են համատեղ գործունեության պայմանագիր, որով տվյալ հարկ վճարողն իր ակտիվների 50 տոկոսից ավելին ներդրել է համատեղ գործունեության մեջ.

7) անձինք կնքել են գույքի անհատույց օգտագործման պայմանագիր, որով անձը (փոխառուն) մեկ տարուց ավելի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով օգտագործում է մյուս անձի (փոխատուի) գույքը, և այդ գույքի հաշվեկշռային արժեքը գերազանցում է տվյալ հարկային տարվա հունվարի 1-ի դրությամբ փոխառուի համախառն ակտիվների հաշվեկշռային արժեքի 51 տոկոսը.

8) ֆիզիկական անձն իրավաբանական անձի նկատմամբ իրականացնում է իրական (փաստացի) վերահսկողություն կամ հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի գործունեության ընդհանուր կամ ընթացիկ ղեկավարումն իրականացնող պաշտոնատար անձ:

(362-րդ հոդվածը փոփ. 18.06.20 ՀՕ-321-Ն, խմբ. 23.03.22 ՀՕ-86-Ն)

(18.06.20 ՀՕ-321-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։