ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸԳլուխ 15 · ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ, ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԻՆ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 80. Ավելացված արժեքի հարկի գումարի մուտքագրումը միասնական հաշվին
Հոդված 80. Ավելացված արժեքի հարկի գումարի մուտքագրումը միասնական հաշվին
1. Օրենսգրքի 74-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները Օրենսգրքի՝ հարկային վարչարարության մասով սահմանված կարգով և ժամկետներում մուտքագրվում են միասնական հաշվին:
2. Օրենսգրքով սահմանված չափից ավելի վճարված ԱԱՀ-ի գումարները Օրենսգրքի՝ հարկային վարչարարության մասով սահմանված կարգով և ժամկետներում մուտքագրվում են միասնական հաշվին:
(80-րդ հոդվածը փոփ. 26.05.21 ՀՕ-244-Ն)
(հոդվածը 01.03.23 ՀՕ-101-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից)
(26.05.21 ՀՕ-244-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(01.03.23 ՀՕ-101-Ն օրենքն ունի անցումային դրույթ)