ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ԿԱՄ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐԳլուխ 77 · ՀԱՐԿԱՅԻՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 402.2. Տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորման կանոնները խախտելը
Հոդված 402.2. Տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորման կանոնները խախտելը
1. Տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորումը սահմանված ժամկետներում հարկային մարմին չներկայացնելու դեպքում հարկ վճարողը վճարում է տուգանք՝ փաստաթղթավորման ենթակա յուրաքանչյուր վերահսկվող գործարքի արժեքի 10 տոկոսի չափով։
2․ Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում, հարկ վճարողի կողմից տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորումը հարկային մարմին չներկայացվելու դեպքում յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար հաշվարկվում է տույժ՝ փաստաթղթավորման ենթակա յուրաքանչյուր վերահսկվող գործարքի արժեքի 0.04 տոկոսի չափով:
(402.2-րդ հոդվածը լրաց. 23.03.22 ՀՕ-86-Ն)