Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-04-06-ից մինչև 2025-04-08։Բացել գործող տեքստը
ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԸԳլուխ 54 · ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ, ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 260. Պետական բյուջե վճարման ենթակա շրջանառության հարկի գումարի հաշվարկման կարգը

գործել է մինչև 2025-04-08Բացել ARLIS-ում

Հոդված 260. Պետական բյուջե վճարման ենթակա շրջանառության հարկի գումարի հաշվարկման կարգը

1. Շրջանառության հարկ վճարողները հաշվետու ժամանակաշրջանի գործունեության (բացառությամբ Օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի 1-ին, 4-րդ, 6-րդ և 10-րդ կետերով սահմանված գործունեությունների) արդյունքներով պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանում ձևավորվող հարկման բազայի նկատմամբ Օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված համապատասխան դրույքաչափերի կիրառությամբ հաշվարկված շրջանառության հարկի գումարը:

2. Շրջանառության հարկ վճարողները հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով Օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի 1-ին, 4-րդ, 6-րդ և 10-րդ կետերով սահմանված գործունեությունների մասով պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանում ձևավորվող հարկման բազայի նկատմամբ Օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ համապատասխան դրույքաչափի կիրառությամբ հաշվարկված շրջանառության հարկի գումարի և Օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-5-րդ և 7-րդ մասերով սահմանված կարգով հաշվարկված՝ շրջանառության հարկի գումարից նվազեցվող գումարի տարբերությունը:

3. Օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի 1-ին, 4-րդ, 6-րդ և 10-րդ կետերով սահմանված գործունեությունների մասով շրջանառության հարկի հաշվարկման նպատակով իրականացվում է ծախսերի առանձնացված հաշվառում:

(260-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, խմբ. 21.12.17 ՀՕ-266-Ն, 12.06.24 ՀՕ-285-Ն)

(12.06.24 ՀՕ-285-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։