ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸԳլուխ 64 · ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
Հոդված 313. Առցանց եղանակով հարկ վճարողի անձնական հաշվի քարտի (այդ թվում՝ հարկային պարտավորությունների և դրանց մարումների) դիտման հնարավորության ապահովումը
Հոդված 313. Առցանց եղանակով հարկ վճարողի անձնական հաշվի քարտի (այդ թվում՝ հարկային պարտավորությունների և դրանց մարումների) դիտման հնարավորության ապահովումը
1. Հարկ վճարողը հնարավորություն ունի իրական ժամանակում առցանց եղանակով դիտելու իր անձնական հաշվի քարտը (այդ թվում՝ հարկային պարտավորությունները և դրանց մարումները):
2. Հարկ վճարողը հնարավորություն ունի արտատպելու իր անձնական հաշվի քաղվածքը, որտեղ նշված տեղեկատվությունը համարվում է հարկային մարմնի կողմից հաստատված տեղեկատվություն և, ըստ անհրաժեշտության, ընդունվում է այլ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից:
(հոդվածը 12.06.24 ՀՕ-292-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից)