Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 4 · ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ, ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 24.1. Մաքսային ծառայողին հանձնարարականներ տալու սահմանափակումները

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 24.1. Մաքսային ծառայողին հանձնարարականներ տալու սահմանափակումները

(հոդվածն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-18-Ն) (21.01.20 ՀՕ-18-Ն օրենքն ունի անցումային դրույթ) ՀՈԴՎԱԾ 25. Մաքսային ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

1. Ի լրումն «Հանրային ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների` մաքսային ծառայողն իրավունք չունի լինելու ներկայացուցիչ դատարանում, բացառությամբ օրինական ներկայացուցիչ լինելու և ի պաշտոնե գործելու դեպքերի:

2.

(25-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-71-Ն, 18.11.09 ՀՕ-212-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-114-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-18-Ն)

(21.01.20 ՀՕ-18-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(հոդվածը 12.06.24 ՀՕ-282-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից)

ՀՈԴՎԱԾ 26.

Մաքսային մարմնի հանրային ծառայողների կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների ու զենքի կիրառման հիմքերը, պայմանները և սահմանները

(վերնագիրը խմբ. 13.11.25 ՀՕ-371-Ն)

1. Մաքսային մարմնի հանրային ծառայողներին թույլատրվում է իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կրել և պահել օրենքով նախատեսված զենք ու հատուկ միջոցներ: Նրանք իրավունք ունեն սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ֆիզիկական ուժ, ինչպես նաև հատուկ միջոցներ և զենք կիրառելու: Նախքան հատուկ միջոցների և զենքի կիրառման իրավասություն ստանալը մաքսային մարմնի հանրային ծառայողները կոմիտեի ղեկավարի սահմանած կարգով անցնում են հատուկ պատրաստություն (ուսուցում):

2. Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք կիրառելու նպատակահարմարությունը դիտարկելիս, ինչպես նաև տեսակի ընտրություն կատարելիս մաքսային մարմնի հանրային ծառայողն առաջնորդվում է` ելնելով ստեղծված իրավիճակից, իրավախախտման բնույթից ու իրավախախտի անձից:

3. Մաքսային մարմնի հանրային ծառայողը ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք կիրառելուց առաջ պարտավոր է նախազգուշացնել դրանք կիրառելու մասին` բավարար ժամանակ տրամադրելով օրինական պահանջները կատարելու և ենթադրյալ հանցագործությունը դադարեցնելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց կիրառման հապաղումն անմիջական սպառնալիք է ստեղծում քաղաքացիների կամ մաքսային մարմնի հանրային ծառայողի կյանքի, առողջության համար կամ կարող է առաջացնել այլ ծանր հետևանքներ:

4. Իրավախախտման վտանգավորության աստիճանից և դա կատարող անձի ինքնությունից, ինչպես նաև դիմադրության ուժից ելնելով` վտանգի վերացմանն ուղղված գործողությունների հետևանքով հնարավոր վնասները մաքսային մարմնի հանրային ծառայողը պետք է հասցնի նվազագույնի:

5. Օրենքով չնախատեսված դեպքերում մաքսային մարմնի հանրային ծառայողի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի կիրառումը կամ սահմանների անցումով դրանց կիրառումն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

6. Մաքսային մարմնի հանրային ծառայողն իր կողմից զենքի կիրառման յուրաքանչյուր դեպքի, ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք կիրառելու հետևանքով մարմնական վնասվածքի կամ մահվան բոլոր դեպքերի մասին վերադասության կարգով անհապաղ գրավոր տեղեկացնում է կոմիտեի ղեկավարին, իսկ վերջինս էլ ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք կիրառելու հետևանքով մարմնական վնասվածքի կամ մահվան բոլոր դեպքերի մասին անհապաղ տեղեկացնում է գլխավոր դատախազին:

(26-րդ հոդվածը խմբ. 07.04.09 ՀՕ-96-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-263-Ն, լրաց. 21.01.20 ՀՕ-18-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-169-Ն, խմբ. 13.11.25 ՀՕ-371-Ն, փոփ. 16.04.26 ՀՕ-146-Ն)

(21.01.20 ՀՕ-18-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(09.06.22 ՀՕ-169-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(16.04.26 ՀՕ-146-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

ՀՈԴՎԱԾ 27. ՖԻԶԻԿԱԿԱՆ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ (ՈՒԺԻ) ԿԻՐԱՌՈՒՄԸ

Մաքսային մարմնի հանրային ծառայողները, իրենց պարտականությունների կատարման ընթացքում, իրավունք ունեն իրավախախտների նկատմամբ կիրառել ֆիզիկական հարկադրանք (ուժ)`

1) իրենց կամ այլ անձանց վրա կատարված հարձակումը կանխելու համար.

2) մաքսային մարմիններին պատկանող կամ վերջիններիս հսկողության տակ գտնվող շինությունների կառույցների և տրանսպորտային միջոցների վրա կատարված հարձակումը կանխելու համար.

3) իրենց գործառույթների իրականացումը խոչընդոտող իրավախախտին վարչական ձերբակալության ենթարկելու կամ մաքսային մարմնի շենք կամ դրան փոխարինող այլ շինություն հասցնելու համար:

(27-րդ հոդվածը լրաց. 21.01.20 ՀՕ-18-Ն, փոփ. 25.10.23 ՀՕ-318-Ն)

(21.01.20 ՀՕ-18-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

ՀՈԴՎԱԾ 28. ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

1. Հատուկ միջոցները մաքսային մարմնի սպառազինության մեջ ընդգրկված և սույն օրենքով նախատեսված տեխնիկական միջոցները (սարքերը, սարքավորումները, առարկաները, նյութերը) և ծառայողական շներն են, որոնց հիմնական նշանակությունը մարդկանց նկատմամբ անմիջական ֆիզիկական, հոգեբանական կամ նյութական օբյեկտների, տրանսպորտային միջոցների նկատմամբ անմիջական ֆիզիկական ներգործությունն է: Իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս մաքսային մարմնի հանրային ծառայողները հատուկ միջոցներ կարող են կիրառել`

1) իրենց և (կամ) այլ անձանց վրա կատարված հարձակումը խափանելիս.

2) ենթադրյալ հանցանքի կատարման պահին կամ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում բռնված և փախուստի փորձ կատարող անձանց բռնելիս.

3) երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ տվյալ անձը կամ անձինք պատրաստվում է (են) զինված դիմադրություն ցույց տալ.

4) դիմադրություն ցույց տվող իրավախախտին վարչական ձերբակալության ենթարկելու կամ մաքսային մարմնի շենք կամ դրան փոխարինող այլ շինություն հասցնելու համար, երբ նրա վարքագիծը հիմք է տալիս ենթադրելու, որ նա կարող է դիմել փախուստի, վնաս պատճառել իրեն կամ շրջապատին.

5) ենթադրյալ հանցանք կատարող կամ կատարած անձանց հայտնաբերելիս.

6) մաքսային հսկողության իրականացման շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետություն ապօրինի ներմուծվող կամ Հայաստանի Հանրապետությունից ապօրինի արտահանվող թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների, զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, պայթուցիկ սարքերի և յուրահատուկ հոտ ունեցող այլ ապրանքների որոնման ժամանակ.

7) ապացուցողական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման շրջանակներում՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների, զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, պայթուցիկ սարքերի և յուրահատուկ հոտ ունեցող այլ ապրանքների որոնման ժամանակ:

2. Մաքսային մարմնի հանրային ծառայողները որպես հատուկ միջոցներ կարող են կիրառել`

1) ռետինե մահակներ` սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված դեպքերում.

2) արցունքաբեր, գրգռիչ նյութեր, ծխաքողարկող միջոցներ, ռետինե գնդակներով փամփուշտներ` սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված դեպքերում.

3) ձեռնաշղթաներ` սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված դեպքերում.

4) ուշադրությունը շեղող լուսաձայնային միջոցներ` սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում.

5) էլեկտրահարող սարքեր, կայծային պարպիչներ` սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված դեպքերում.

6) հատուկ ներկող նյութեր՝ սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված դեպքերում.

7) ծառայողական շներ` սույն հոդվածի 1-ին մասի 1-7-րդ կետերով նախատեսված դեպքերում:

3. Ծառայողական շների կիրառման, վարժեցման և պահման կարգը հաստատվում է կոմիտեի ղեկավարի հրամանով:

4. Հատուկ միջոցների բոլոր տեսակները կարող են կիրառվել նաև սույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում:

5. Արգելվում է հատուկ միջոցների կիրառումը հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից զինված հարձակում գործելու, զինված դիմադրության, մարդկանց կյանքին, առողջությանն սպառնացող խմբակային հարձակման դեպքերի), դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների տարածքներում (բացառությամբ այն դեպքերի, երբ հատուկ միջոցները կիրառվում են դրանց լիազոր ներկայացուցիչների խնդրանքով), ինչպես նաև մարտավարատեխնիկական բնութագրերով պայթյունավտանգ հատուկ միջոցների կիրառումը` այն շենքերում (շինություններում), որտեղ արտադրվում կամ պահվում են դյուրավառ կամ պայթուցիկ նյութեր:

(28-րդ հոդվածը լրաց. 21.01.20 ՀՕ-18-Ն, 26.05.21 ՀՕ-216-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-169-Ն, 25.10.23 ՀՕ-318-Ն, խմբ. 13.11.25 ՀՕ-371-Ն, փոփ. 16.04.26 ՀՕ-146-Ն)

(21.01.20 ՀՕ-18-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(09.06.22 ՀՕ-169-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(16.04.26 ՀՕ-146-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

ՀՈԴՎԱԾ 29. Զենքի կիրառումը (գործադրումը և օգտագործումը)

(վերնագիրը խմբ. 13.11.25 ՀՕ-371-Ն)

1. Մաքսային մարմնի հանրային ծառայողներն իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս մաքսանենգության և մաքսային գործի հետ կապված այլ հանցագործությունների կանխման, խափանման, հայտնաբերման, բացահայտման ժամանակ իրավունք ունեն զենք գործադրելու`

1) քաղաքացիներին` նրանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր հարձակումից պաշտպանելիս.

2) մաքսային մարմնի հանրային ծառայողի վրա կատարվող հարձակումը հետ մղելու համար, երբ նրա կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում, ինչպես նաև նրա զենքին տիրանալու փորձը կանխելիս.

3) ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարելու պահին կամ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում բռնված և փախուստի փորձ կատարող, ինչպես նաև զինված կամ խմբակային դիմադրություն ցույց տվող անձանց ձերբակալելիս.

4) մաքսային մարմնի տնօրինության տակ գտնվող շենքերի, շինությունների և տարածքների վրա, ինչպես նաև մաքսային մարմնի հանրային ծառայողի կողմից իրականացվող ուղեկցման և ապրանքների տեղափոխման ժամանակ խմբային կամ զինված հարձակումը հետ մղելիս:

2. Մաքսային մարմնի հանրային ծառայողներն իրավունք ունեն զենք օգտագործելու`

1) մարդկանց կյանքին, առողջությանն անմիջականորեն սպառնացող կենդանիներին վնասազերծելիս.

2) զենք օգտագործելու կամ գործադրելու մտադրության մասին նախազգուշական կրակոց արձակելիս, տագնապ հայտարարելիս կամ օգնություն կանչելիս:

3. Արգելվում է զենքի գործադրումը հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից քաղաքացիների կյանքի համար վտանգավոր զինված կամ խմբակային հարձակման և զինված դիմադրության դեպքերի), ինչպես նաև երբ զենքի գործադրումից կարող են տուժել այլ անձինք:

4. Մաքսային մարմնի սպառազինության մեջ կարող են ընդգրկվել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքով նախատեսված զենքի համապատասխան տեսակներ: Մաքսային մարմնի սպառազինության մեջ ընդգրկվող զենքի տեսակները՝ ըստ մաքսային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների, պաշտոնների և ծառայողական պարտականությունների, սահմանվում են կոմիտեի ղեկավարի հրամանով:

5. Մաքսային մարմնի ստորաբաժանումներում գտնվող զենքի հաշվառումը, մաքսային մարմնի հանրային ծառայողներին՝ ըստ գործառույթների, զենք տալու, նրանց կողմից զենքը հանձնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են կոմիտեի ղեկավարի հրամանով:

(29-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-263-Ն, լրաց. 21.01.20 ՀՕ-18-Ն, փոփ. 26.05.21 ՀՕ-216-Ն, խմբ. 13.11.25 ՀՕ-371-Ն, փոփ. 16.04.26 ՀՕ-146-Ն)

(21.01.20 ՀՕ-18-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(16.04.26 ՀՕ-146-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

ՀՈԴՎԱԾ 30. Մաքսային մարմնի հանրային ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

(վերնագիրը լրաց. 21.01.20 ՀՕ-18-Ն)

Անձնական անվտանգության ապահովման համար մաքսային մարմնի հանրային ծառայողն իրավունք ունի օգտագործել սաղավարտ, վահան, զրահաբաճկոն, հակագազ և անհատական պաշտպանության այլ միջոցներ:

(30-րդ հոդվածը լրաց. 21.01.20 ՀՕ-18-Ն)

(21.01.20 ՀՕ-18-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

ՀՈԴՎԱԾ 31. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՏԱԺԸ

1. Մաքսային ծառայության ստաժը ներառում է մաքսային ծառայողի մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու և մաքսային ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու ողջ ժամանակաշրջանը, ինչպես նաև մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը մաքսային մարմիններում աշխատած ողջ ժամանակաշրջանը:

2. Մաքսային ծառայության ստաժը հաշվարկվում է մաքսային ծառայողի ընդհանուր և մասնագիտական աշխատանքային ստաժի մեջ:

(31-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-71-Ն)

ՀՈԴՎԱԾ 32. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ և ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

1. Կոմիտեի ղեկավարի հրամանով մաքսային ծառայողին նույն մաքսային մարմնում, նույն տարածաշրջանի այլ մաքսային մարմնում կամ այլ տարածաշրջանի մաքսային մարմնում այլ պաշտոնի նշանակելը (այսուհետ` ծառայողական տեղափոխում) թույլատրվում է միայն մաքսային ծառայողի համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքի:

2. (մասն ուժը կորցրել է 16.04.26 ՀՕ-146-Ն)

3. Մաքսային ծառայողին այլ տարածաշրջան ծառայողական տեղափոխման դեպքում մաքսային ծառայողին Կառավարության սահմանած կարգով տրվում է տեղափոխվելու և անձնական գույքը տեղափոխելու հետ կապված ծախսերի փոխհատուցում:

4. Մաքսային ծառայողների տեղափոխման, փոխադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով:

(32-րդ հոդվածը լրաց. 18.11.09 ՀՕ-212-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-263-Ն, լրաց. 21.01.20 ՀՕ-18-Ն, փոփ. 16.04.26 ՀՕ-146-Ն)

(21.01.20 ՀՕ-18-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(16.04.26 ՀՕ-146-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

ՀՈԴՎԱԾ 33. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿԱԴՐԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

(հոդվածն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-18-Ն)

(21.01.20 ՀՕ-18-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

ՀՈԴՎԱԾ 34. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԸ

1. Մաքսային ծառայողի ծառայության ընթացքն արտացոլվում է նրա անձնական գործում: Մաքսային ծառայողի անձնական գործը վարում է կոմիտեի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը` «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:

2. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-18-Ն)

(34-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-71-Ն, 23.03.18 ՀՕ-263-Ն, 21.01.20 ՀՕ-18-Ն)

(21.01.20 ՀՕ-18-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

ՀՈԴՎԱԾ 35. Մաքսային ծառայողի համազգեստը և ծառայողական վկայականը

(վերնագիրը խմբ. 21.12.17 ՀՕ-284-Ն)

1. Մաքսային մարմնի հանրային ծառայողների համար սահմանվում է համազգեստ, որի ձևը որոշում է Կառավարությունը, իսկ կրելու կարգը` մաքսային մարմինը: Համազգեստը տրվում է անվճար:

2. Մաքսային մարմնի հանրային ծառայողին տրվում է ծառայողական վկայական, որի ձևը և տրամադրման կարգը հաստատում է կոմիտեն:

(35-րդ հոդվածը խմբ. 21.12.17 ՀՕ-284-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-263-Ն, 21.01.20 ՀՕ-18-Ն)

(21.01.20 ՀՕ-18-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

ՀՈԴՎԱԾ 36. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԼԻՆԵԼԸ

1. Մաքսային ծառայողի` իր իրավասության սահմաններում առաջադրած պահանջները պարտադիր են բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կազմակերպությունների, քաղաքացիների և այլ անձանց համար:

2. Մաքսային ծառայողի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվությունը, փաստաթղթերը և դրանց պատճենները նրա պահանջով տրվում են անվճար, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

3. Մաքսային ծառայողի պահանջները չկատարելը և (կամ) նրա պարտականությունների կատարմանը խոչընդոտելն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն:

ՀՈԴՎԱԾ 37. Մաքսային ծառայողի պատասխանատվությունը

(վերնագիրը խմբ. 21.12.17 ՀՕ-284-Ն)

Մաքսային ծառայողների ապօրինի գործողությունների կամ անգործության հետևանքով անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասները հատուցվում են օրենքով սահմանված կարգով:

Մաքսային ծառայողների օրինական գործողությունների արդյունքում անձանց պատճառված վնասները փոխհատուցման ենթակա չեն: Մաքսային ծառայողներն իրենց ապօրինի գործողությունների կամ անգործության, ինչպես նաև իրենց կայացրած ապօրինի որոշումների համար կրում են կարգապահական, վարչական և քրեական պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

Մաքսային մարմնի կամ մաքսային ծառայողի գործողությունները կամ անգործությունը կարող են բողոքարկվել կոմիտեի բողոքարկման հանձնաժողով կամ դատարան:

Մաքսային մարմինների և դրանց պաշտոնատար անձանց կողմից որոշումների ընդունման, գործողությունների և անգործության վերաբերյալ գործողությունների կամ անգործության վերաբերյալ վեճերի լուծման նպատակով կոմիտեում գործում է մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով: Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովը կազմված է նախագահից և ութ անդամից, որոնք հանձնաժողովում իրենց աշխատանքը համատեղում են իրենց զբաղեցրած մաքսային ծառայության պաշտոնների հետ:

Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովը ներկայացված բողոքը վարույթ է ընդունում դիմում-բողոք բերողի կողմից գրավոր կարգով և հայերենով ներկայացված դիմում-բողոքի հիման վրա, որը պետք է պարունակի`

1) բողոքարկման հանձնաժողովի անվանումը, որին ներկայացվում է բողոքը.

2) բողոք բերող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, ՀՎՀՀ-ն (վերջինիս բացակայության դեպքում նշվում է հանրային ծառայության համարանիշը), հասցեն, իսկ կազմակերպության դեպքում` կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, ՀՎՀՀ-ն, նրա անունից բողոք բերող անձի անունը, ազգանունը և պաշտոնը, ինչպես նաև հեռահաղորդակցման միջոցների տվյալները.

3) բողոքարկման առարկան.

4) բողոք բերողի պահանջը.

5) բողոքին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը.

6) բողոքը կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը.

7) բողոք բերող անձի ստորագրությունը, կազմակերպության դեպքում` նրա անունից բողոք բերող անձի ստորագրությունը:

Սույն հոդվածի 5-րդ մասում նշված` ոչ լիարժեք ներկայացված դիմում-բողոքի դեպքում մաքսային մարմինը դիմում-բողոքը ներկայացնողին գրավոր տեղեկացնում է դիմում-բողոքում առկա թերությունների մասին և առաջարկում է վերացնել դրանք երեք աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետում թերությունները վերացնելու և բողոքարկման հանձնաժողովին տեղեկացնելու դեպքում դիմում-բողոքը համարվում է ընդունված այն առաջին անգամ ներկայացնելու օրվանից: Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովը քննության է առնում նաև թերություններով ներկայացված դիմում-բողոքը, եթե այդ թերությունները չեն խոչընդոտում բողոքի հետագա քննությանը:

Մաքսային մարմնի ընդունած և ուժի մեջ մտած անհատական իրավական ակտը կարող է բողոքարկվել այն ուժի մեջ մտնելու օրվանից, իսկ մաքսային ծառայողի գործողությունները կամ անգործությունը՝ այն կատարելու կամ ցուցաբերելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված՝ մաքսային մարմնի կամ մաքսային ծառայողի գործողությունների կամ անգործության, մաքսային մարմինների և դրանց պաշտոնատար անձանց կայացրած որոշումների բողոքարկման դիմում-բողոքի քննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով:

Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքի քննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով սույն օրենքով նախատեսված դեպքերում:

Բանավոր ընթացակարգով դիմում-բողոքի քննությունը կարող է իրականացվել նաև տեսաձայնային կապի միջոցով:

Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգը, անհատական կազմը (հաշվի առնելով շահերի բախման սկզբունքի հնարավորինս պահպանությունը), բողոքարկման հանձնաժողով ներկայացվող դիմում-բողոքի ձևը և դիմում-բողոք բերած անձին հանձնաժողովի նիստի անցկացման վայրի ու ժամանակի մասին ուղարկվող ծանուցագրի ձևը, հանձնաժողովի անդամների կողմից ներկայացվող քվեաթերթիկի ձևը, ինչպես նաև հանձնաժողովի կողմից ընդունվող որոշումների ձևերը սահմանում է կոմիտեն:

Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքները մաքսային մարմինը քննության է առնում և դրանց վերաբերյալ որոշումներ է ընդունում 30 օրվա ընթացքում: Սույն մասով սահմանված ժամկետի հաշվարկն սկսվում է գրավոր դիմում-բողոքը համապատասխան մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից: Առանձին դեպքերում կոմիտեի ղեկավարի որոշմամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել 15 օրով, որի մասին իրազեկվում է դիմումատուն: Նշված ժամկետում դիմում-բողոքի վերաբերյալ պատասխան չտրվելու դեպքում դիմում-բողոքը բավարարելու մասին մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշումը համարվում է ընդունված:

Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովն ընդունում է դիմում-բողոքի քննարկման վարույթը կարճելու մասին համապատասխան գրավոր որոշում, եթե`

1) բողոքարկման հանձնաժողով ներկայացվող դիմում-բողոքը չի բավարարում սույն օրենքով սահմանված չափանիշները, բացառությամբ այն դեպքերի, եթե այդ հանգամանքը չի խոչընդոտում դիմում-բողոքի հետագա քննությանը.

2) բողոքարկման հանձնաժողով ներկայացվող դիմում-բողոքում հստակ նշված չէ բողոք բերողի պահանջը.

3) բողոքարկման հանձնաժողով ներկայացվող դիմում-բողոքին կցված չէ բողոքարկվող փաստաթղթերի ցանկը.

4) դիմում-բողոքը բերել է դիմում-բողոք բերելու իրավասություն չունեցող անձը.

5) դիմում-բողոքը չի համապատասխանում ընթացակարգային պահանջներին, և դիմում-բողոքում առկա թերությունները բողոքը ներկայացնողը չի վերացրել սույն հոդվածով սահմանված ժամկետում.

6) դիմում-բողոք բերողը հրաժարվում է բողոքից.

7) դիմում-բողոքում նշված պահանջը դուրս է մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի իրավասություններից.

8) բացակայում է մաքսային մարմնի կողմից բողոքարկվող անհատական իրավական ակտի, գործողության կամ անգործության դեպքը.

9) դիմում-բողոքը ներկայացվել է սույն հոդվածով սահմանված ժամկետի ավարտից հետո.

10) դիմում-բողոք բերած նույն անձի, բողոքարկման նույն առարկայի մասին, միևնույն հիմքերով բողոքի վերաբերյալ առկա է մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերում դիմում-բողոքի քննարկման վարույթը կարճելու մասին որոշումների, որոնց կարճման հիմքերը վերացնելուց հետո սույն հոդվածով սահմանված ժամկետում ներկայացված դիմում-բողոքները ենթակա են քննարկման.

11) դիմում-բողոքը ներկայացնողը նույն պահանջով դիմել է դատարան.

12) դիմում-բողոք բերած կազմակերպության լուծարման կամ ֆիզիկական անձի մահվան դեպքում:

Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքի բանավոր քննությունն իրականացվում է բողոքարկման հանձնաժողովի նիստերի միջոցով, իսկ գրավոր քննությունը՝ էլեկտրոնային ընդհանուր փաստաթղթաշրջանառության միջոցով՝ գրավոր քվեարկություն կազմակերպելու եղանակով:

Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովը որոշում է դիմում-բողոքի քննությունն իրականացնել բանավոր ընթացակարգով, և դիմում-բողոք բերած անձը նախապես ծանուցվում է համապատասխան նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին, եթե`

1) գրավոր քննության ընթացքում պարզվում է, որ առկա են գործի փաստական հանգամանքների պարզաբանման համար անհրաժեշտ հանգամանքներ, որոնք կարող է պարզաբանել միայն դիմում-բողոք բերած անձը.

2) դիմում-բողոք բերած անձը դիմումով ներկայացրել է քննությունը բանավոր ընթացակարգով անցկացնելու հիմնավորումներ, որոնք ընդունել է հանձնաժողովը՝ բանավոր ընթացակարգով ավելի արդյունավետ քննություն իրականացնելու հիմքով:

Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքը հանձնաժողովի կողմից բանավոր ընթացակարգով քննարկման ընդունվելու դեպքում դիմում-բողոք բերած անձը նախապես ծանուցվում է համապատասխան նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին: Բողոքարկման հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել դիմում-բողոք բերած անձը, վերջինիս գլխավոր հաշվապահը և (կամ) դիմում-բողոք բերած անձի լիազորած անձը (մասնագետը): Բողոքարկման հանձնաժողովի նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին տեղեկացված` դիմում-բողոքը բերած անձի կամ նրա ներկայացուցիչների բացակայությունն արգելք չէ բողոքարկման հանձնաժողովի նիստը շարունակելու և վեճն ըստ էության լուծելու համար:

Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովն ընդունված դիմում-բողոքի վերաբերյալ կայացնում է պատճառաբանված որոշում`

1) դիմում-բողոքի քննարկման վարույթը կարճելու մասին.

2) դիմում-բողոքը բավարարելու մասին.

3) դիմում-բողոքը մասնակի բավարարելու մասին.

4) դիմում-բողոքը մերժելու մասին.

5) վերստուգում անցկացնելու մասին:

Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշումներն իրավազոր են, եթե այդ որոշումների կայացմանը մասնակցել է հանձնաժողովի անդամներից առնվազն յոթ հոգի: Որոշումները կայացվում են քվեարկությամբ՝ պարզ մեծամասնության ձևով: Բանավոր ընթացակարգով քննության արդյունքում որոշումներն ընդունվում են նիստի ընթացքում բաց քվեարկությամբ, իսկ գրավոր ընթացակարգով քննության արդյունքում՝ քննության օրը գրավոր քվեարկությամբ:

Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի կայացրած որոշումներն էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրում է հանձնաժողովի նախագահը: Որոշումներն ուժի մեջ են մտնում իրազեկելուն հաջորդող օրվանից: Հանձնաժողովը որոշման ընդունման մասին դիմումատուին իրազեկում է որոշումն ընդունելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում որոշումը տեղադրելու եղանակով: Հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում որոշման տեղադրումը հավաստվում է էլեկտրոնային համակարգի կողմից: Հանձնաժողովը որոշման ընդունման մասին որպես հարկ վճարող չհաշվառված ֆիզիկական անձանց իրազեկում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով:

Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել դատարան:

(37-րդ հոդվածը խմբ., լրաց. 18.11.09 ՀՕ-212-Ն, խմբ. 10.06.13 ՀՕ-69-Ն, լրաց. 17.12.14 ՀՕ-259-Ն, խմբ. 21.12.17 ՀՕ-284-Ն, լրաց. 20.12.17 ՀՕ-24-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-263-Ն, խմբ. 14.11.19 ՀՕ-226-Ն, խմբ., լրաց., փոփ. 12.04.22 ՀՕ-90-Ն)

(12.04.22 ՀՕ-90-Ն օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն մինչև 12.04.22 ՀՕ-90-Ն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետը հանձնաժողովը որոշման ընդունման մասին դիմումատուին իրազեկում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։