Հոդված 45.1. ՎՆԱՍԻ ԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 45.1. ՎՆԱՍԻ ԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԸ
Մաքսային ծառայողի պատճառած վնասի գանձումը, որի չափը չի գերազանցում նրա ամսական միջին աշխատավարձի չափը, կատարվում է կոմիտեի հրամանով:
Եթե պատճառված վնասը գերազանցում է մաքսային ծառայողի ամսական միջին աշխատավարձի չափը, և նա հրաժարվում է կամովին վճարելուց, ապա դա գանձվում է դատական կարգով:
Սույն հոդվածի առաջին մասում նշված հրամանը կարող է բողոքարկվել դատական կարգով:
(45.1-րդ հոդվածը լրաց. 11.04.03 ՀՕ-539-Ն, փոփ. 12.12.13 ՀՕ-178-Ն, 23.03.18 ՀՕ-263-Ն)
ՀՈԴՎԱԾ 46. ԿոմիտեԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-263-Ն)
1. Կոմիտեի ծառայողական քննություններ անցկացնող հանձնաժողովը, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով, անցկացնում է ծառայողական քննություններ և դրանց արդյունքների վերաբերյալ կոմիտեի ղեկավարին ներկայացնում է եզրակացություններ:
1.1. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-18-Ն)
2. Կոմիտեի ծառայողական քննություններ անցկացնող հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է կոմիտեի ղեկավարը` Կառավարության սահմանած կարգով՝ հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետի հաստատած՝ հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակից:
(46-րդ հոդվածը լրաց. 11.04.03 ՀՕ-539-Ն, 18.11.09 ՀՕ-212-Ն, փոփ. 10.06.13 ՀՕ-69-Ն, 23.03.18 ՀՕ-263-Ն, փոփ. 21.01.20 ՀՕ-18-Ն, 16.04.26 ՀՕ-146-Ն)
(21.01.20 ՀՕ-18-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(16.04.26 ՀՕ-146-Ն օրենքն ունի անցումային դրույթ)